Գրիգոր Վահրամյան
Գրիգոր Վահրամյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1963 |
Մահվան վայր | Թավրիզ, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1929) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ամուսին | Մարուսյա Վահրամյան |
Զավակներ | Վարդան Վահրամյան |
![]() |
Գրիգոր Վահրամյան Գասպարբեկ (Գրիգոր Գասպարբեկյան, 1900, Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1963, Թավրիզ, Իրան), իրանահայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Վահրամյանը ծնվել է 1900 թվականին Նախիջևանում՝ Ստեփան և Մարիամ Գասպարբեկների ընտանիքում[1]։ Ծնողները որդուն ուղարկել են սովորելու Թբիլիսիի արվեստի դպրոցում, որտեղ սովորել է Օսկար Շմելինգի (1863-1938) և Եղիշե Թադևոսյանի (1870-1936) մոտ[2]։ 1923 թվականին գերազանց գնահատականներով ավարտել է դպրոցը[2], մեկնել Մոսկվա, ընդունվել Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որտեղ սովորել է Դմիտրի Կարդովսկու (1866-1943) մոտ[2]։ 1929 թվականին ավարտել է ուսումնարանը[2][3]։
Կարդովսկու ղեկավարությամբ նկարչի դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսին ներկա է գտնվել Անատոլի Լունաչարսկին, որը բարձր է գնահատել Գասպարբեկի վարպետությունը[2]։ Ցուցահանդեսը գրավել է մի շարք քննադատների ուշադրությունը։ Արդյունքում գործերի մի մասը վաճառվել է Մոսկվայի թանգարանի միջոցով, մյուս մասն էլ տպագրվել է։ Գասպարբեկի գործերն արժանացել են Մարտիրոս Սարյանի գովասանքին։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին Մոսկվայի արվեստի երկրորդ ակադեմիական թատրոնի բեմադրիչ-ռեժիսոր Իվան Նիկոլաևիչ Բերսենևը (1889-1951) Գասպարբեկին հրավիրում է թատրոն[4]՝ որպես «Շահնամե» պիեսի բեմադրիչ և զգեստների նկարիչ[2]։
1936 թվականին Գասպարբեկն իր կտավները ներկայացնում է «Հարյուր մոսկովյան նկարիչներ» խորագիրը կրող ցուցահանդեսում[2]։ Ցուցահանդեսից հետո Վ. Կեմենևը Լիտերատուրնայա գազետա թերթում հոդված է գրել «Պտույտի սկիզբը» վերնագրով։ Հոդվածի մեկ երրորդը նվիրված էր Գասպարբեկին[2]։
Գասպարբեկը նկարազարդել է Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպի հայերեն թարգմանված տարբերակի կազմը։ Գիրքը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Վահե Միքայելյանը, այն Մոսկվայում տպագրվել է 1937 թվականին[2]։
1938 թվականին Գասպարբեկը թողնում է Խորհրդային Միությունը և հաստատվում Թավրիզում։ 1938-1950 թվականներին Գասպարբեկն աշխատել է իր ստուդիայում, որտեղ երիտասարդ արվեստագետներին դասավանդել է նկարչության ու քանդակագործության տեխնիկա։ 1950 թվականին Թեհրանում, Աբադանում և Թավրիզում կազմակերպվել են ցուցահանդեսներ՝ նվիրված Գասպարբեկի և նրա ուսանողների աշխատանքներին[2]։
1951 թվականից Գասպարբեկը սկսել է դասավանդել Թավրիզի արվեստի դպրոցում։ 1953 թվականին Գասպարբեկն ամուսնացել է Մարուսյա Առաքելյանի հետ[5]։ Զույգն ունեցել է չորս երեխա։ Գասպարբեկի երկրորդ որդին՝ Վարդան Վահրամյանը կոմպոզիտոր և նկարիչ է։
Գասպարբեկը մահացել է 1963 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Թավրիզի իր տանը[2]։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գասպարբեկի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում[2]։ Նրա կտավներից, այդ թվում «Նատյուրմորտ», «Մոր դիմանկար», «Ինքնադիմանկար», գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lazarian Janet (2003)։ Encyclopedia of Iranian-Armenians։ Iran: Hirmand։ էջ 363։ ISBN 964-6974-50-3
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Harutunyan Gregory (2012)։ Artists: Fates, Muses։ Russia։ ISBN 978-9939-68-105-4
- ↑ Navasargian Alice (1997)։ Iran-Armenia, Golden Bridges, Twentieth Century Iranian-Armenian Painters։ Glendale, California: AAA Publishing House։ էջեր 54, 86։ ISBN 9780969762003
- ↑ «Ivan Bersenev»։ Great Soviet Encyclopedia։ Վերցված է մայիսի 14, 2017 – via TheFreeDictionary.com
- ↑ «Documentary MAROOSYA at 2014 Arpa Festival»։ Arpa International Film Festival։ Վերցված է հուլիսի 9, 2017
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-11-20