Անտուան Սևրուգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտուան Սևրուգին
Antoin Sevruguin sev3.jpg
Ծնվել է1830[1][2][3]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել է1933[4][1][5][2][6][3]
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունԻրան Իրան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԾնողներՎասիլ Սևրուգին
Աչին Խանում
Ստորագրություն
Antoin Sevruguin.svg
Antoin Sevruguin Վիքիպահեստում

Անտուան Վասիլի Սևրուգին (Սերունյան, Սեգրուվյան, Սևրիոգին կամ Սևրագին, Անտուան խան Վասիլի, 1830[1][2][3], Թեհրան, Իրան - 1933[4][1][5][2][6][3], Թեհրան, Իրան), իրանահայ լուսանկարիչ, ով հայտնի է եղել Իրանում Ղաջարիների դինաստիայի (1785-1925) կառավարման ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Սևրուգինը (իսկական ազգանունը հայտնի չէ, Սևրյուգինը քաղաքական կեղծանուն է) ծնվել է Թեհրանում ռուսական դեսպանատանը՝ Վասիլ Սևրուգինի (ունի հայկական արմատներ) և արմատներով Ագուլիսցի Աչին Խանումի ընտանիքում։ Հայրը եղել է ռուս դիվանագետ Թեհրանում, ով ձիարշավի ժամանակ մահացել է դժբախտ պատահարից։ Ընտանիքը տեղափոխվել է Վրաստան, որտեղ Անտուանն ստացել է միջնակարգ կրթություն, սովորել է նկարչություն և զբաղվել է լուսանկարչությամբ:

Լուսանկարիչ Դմիտրի Երմակովի (1845-1916) ազդեցության ներքո Անտուանը տեղափոխվում է Պարսկաստան՝ ստեղծելու այդ երկրի կյանքի ու կենցաղի ֆոտովավերագրությունը։ Եղբոր Կոլյայի հետ մեկնում են Ադրբեջան, որտեղից անցնում են Քուրդիստան, Լոռեսթան։ 1883 թվականին եղբոր հետ միասին Թեհրանում հիմում են լուսանկարչատուն[7]:

Անտուան Սևրուգինը ամուսնացել է իրանահայ Լուիզա Գուրգենյանի հետ և ունեցել են 7 երեխա։

Սևրուգինի հաջողությունները գրավում են արիստոկրատիայի ուշադրությունը, և նրան հրավիրում են Նասր ադ Դին Շահի պալատ, որտեղ նա դառնում է պալատի բարձրաստիճան լուսանկարիչը՝ և արժանանանում «Խան» տիտղոսի։

Սևրուգինի աշխատանքները արժանանում են նաև միջազգային ուշադրության, որի արդյունքում Եվրոպայի էթնոգրաֆիկ թանգարանները ձեռք են բերում նրա դիմանկարչական գործերից իրենց գիտական հավաքածուն համալրելու համար։ Գերմանացի պատմաբան Ֆրիդրիխ Սարը պատվիրում է նրան ուղևորվել դեպի Պարսկաստանի հարավ և հարավ-արևմուտք և լուսանկարել Աքեմենյան և Սասանյան ժայռերը և Նաքշե-Ռուստամի գերեզմանները։

1908 թվականի հեղափոխության ժամանակ Սևրուգինի ֆուսանկարչատունն ավերվում և ոչնչանում է։ 7000 լուսանկարներից պահպանվում են 2000, որոնց մեծ մասը առգրավվում է Ռեզե-Շահ Փահլավիի կողմից։ Պահպանված 696 նեգատիվներ ցուցադրվում են Սմիթսոնյան ինստիտուտում։

Անտուան Սևրուգինը մահացել է 1933 թվականին երիկամների հիվանդությունից և թաղված է Թեհրանում։

2015 թվականին Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուն համալրվել է լուսանկարիչ Անտուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքներով[8]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L.A. Ferydoun Barjesteh van Waalwijk van Doorn, Gillian M.Vogelsang-Eastwood (eds.), Sevruguin's Iran / Iran az negah Sevruguin, Late nineteenth century photographs of Iran from the National Museum of Ethnology in Leiden, Netherlands, Teheran/Rotterdam 1378/1999.
  • Bohrer, Frederick N., ED. Sevruguin and the Persian Image. London: University of Washington Press, 1999.
  • Iraj Afshar, ‘Some remarks on the early history of photography in Iran’ in Qajar Iran; political, social and cultural change, 1800-1925, E.Bosworth, C. Hillenbrand (eds.), Edinburgh 1983, pp. 262–2.
  • Iraj Afshar, Ganjine-ye aks-haye Iran. hamrah-e tarikhche-ye vorud-e akkasi be Iran, A treasury of early Iranian Photographs together with a concise account of how photography was first introduced in Iran, Teheran 1371/1992.
  • Exhibition of Antoin Sevruguin's Photographs (Archived 2009-10-25) at geocities.com
  • Myron Bement Smith Collection, Subseries 2.12: Antoin Sevruguin Photographs
  • Stephen Arpee Collection of Sevruguin Photographs

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]