Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նոր Ջուղա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք[1]
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն և Իրանի ազգային ժառանգություն[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1630
Գմբեթ1 հատ
Կոորդինատներ: 32°37′53.289600098805″ հս․ լ. 51°38′55.130800098407″ ավ. ե. / 32.63146933336077637° հս․. լ. 51.64864744447177713° ավ. ե. / 32.63146933336077637; 51.64864744447177713

Սուրբ Նիկողայոս, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին: Գտնվում է Ղարագել թաղում («Առվագլխում»)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 1630 թվականին: Սկզբնական օրերին, ինչպես և ի սկզբանե Հովհաննես Մկրտիչ և սուրբ Մինաս եկեղեցիները, կոչվել է «սուրբ Աստվածածին»: Ներկա անվանումը ստացել է 1779 թվականին, երբ այստեղ է բերվել սուրբ Նիկողայոս Հայրապետի աջը։ Եկեղեցու զանգակատունը կառուցված է տանիքի հյուսիսարևմտյան անկյունում[3]։

Բակում գտնվում է սուրբ Ստեփանոս մատուռը, որը կառուցվել է 1774 թվականին։ Դրա և հիմնական եկեղեցու կողմերում կան մի քանի սենյակներ ու տապանաքարեր: Վերջիններից մեկը պատկանում է Խոջա Մինասի որդուն՝ Էմնիազին, որ կենդանի ձևով այրվեց Նադիր շահի կողմից, ադամանդակուռ թամբ ունենալու պատճառով։

Սուրբ Նիկողայոսը նորոգվել է երկու անգամ՝ 1916 և 1955 թվականներին՝ Հովսեփ Պողոսխանյանի կտակի հիման վրա և լոնդոնաբնակ Հովակիմ Հովակիմյանի կողմից, որի մասին կան արձանագրություններ[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունն ունի երեք մուտք։ Գլխավոր գմբեթը ունի ութ պատուհան։ Եկեղեցին զուրկ է որևէ նկարազարդումից, միայն դուռ ու պատուհանների և կամարների եզրերը զարդարված են կապույտ և սպիտակ գծերով ու ծաղիկներով։ Եկեղեցու Սեղանն ունի պղնձյա արծաթազօծ երիզազարդեր և 15 հատ աստղաձև ու կլոր զարդաքանդակներ։

Եկեղեցու ներսում նկարները ներկայացնում են մի կողմում Հիսուսը՝ աշխարհը ձեռքին, իսկ մյուս կողմում Մարիամ Աստվածածինը՝ Հիսուսը գրկին, իսկ կենտրոնում՝ մի հոգևորական, որ աշակերտներին դասավանդում է և սուրբ Հոգին իջնում է վերևից։ Այս պատկերը, հավանաբար ցույց է տալիս սուրբ Մեսրոպ Մաշտոցի տառերի գյուտը և իր տեսիլը։ Վարագույրի շուրջին նկարված են առաքյալների ու մարգարեների 40 նկար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]