Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Նոր Ջուղա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք[1] և եկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1621
Գմբեթ1 հատ
Կոորդինատներ: 32°37′56.250000101204″ հս․ լ. 51°39′2.3800000995964″ ավ. ե. / 32.63229166669477621° հս․. լ. 51.650661111138774118° ավ. ե. / 32.63229166669477621; 51.650661111138774118
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հովհաննես Մկրտիչ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին: Գտնվում է Չարսու թաղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 1621 թվականին: Նախկինում եկեղեցին, ինչպես և ի սկզբանե սուրբ Նիկողայոս և Սուրբ Մինաս եկեղեցիները, կոչվել է «սուրբ Աստվածածին», իսկ երբ Հովհաննես Մկրտչի մասունքը Ամիրասաթենց Եղիազարի կողմից տեղափոխվեց այնտեղ, եկեղեցին անվանափոխվեց: Ժողովրդի շրջանում, որպես առաջին աջն ունեցող եկեղեցի, կոչվել է «Աջի ժամ»[2]։ Շինությունը կառուցվել է կավով ու աղյուսով: Հյուսիսային կողմում կա մի փոքր մատուռ, որը կառուցվել է 1774 թվականին[3]:

Զանգակատունը կառուցվել է 1841 թվականին, Պողոս Անդրեասյանի նվիրատվությամբ: Վերջինս 1859 թվականին նորոգել է ամբողջ եկեղեցին։

2006 թվականին, աջակողմյան դասի արևելյան պատի առջև, ավանդատան դռան կողքին կառուցվեց քարակերտ մի նոր ավազան։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես Մկրտիչը բազիլիկ եկեղեցի է, հատակագիծը 15 x 5մ՝ արևելք-արևմուտք ուղղությամբ: Երկհարկ զանգակատունն արևմտյան դռան առջև է: Եկեղեցու ներսը պատված է գիպսով. գմբեթի տակ և եկեղեցու զոհասեղանին Աստվածաշնչի թեմայով նկարներ[4]: Ներսում գտնվում են չորս սյուներ:

Գմբեթի հիմքը կառուցված է քառանկյուն ձևով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հյուսիսից և արևմուտքից։ Պատերի և ավազանի վերևում կա 13 խաչքար։ Խորանում ներկայացված է Հիսուսի Համբարձումը, եզրերին կան առաքյալների, իսկ ներքևում Աստվածածնի նկարը, հրեշտակները և մի մարդ ու կին։

Զանգակատան ետևում՝ արևմտյան դռան շուրջ, քանդակներ ու երիզազարդեր կան։ Դռան վերևում՝ կամարից վար, քանդակված է Հովհաննես Մկրտչի գլխատումը և նվիրումը Հերովդեսի աղջկան։ Վերևում քանդակված է Գառն Աստծու, իսկ անկյուններում հրեշտակներ են[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]