Լորետա Հայրապետյան
![]() պարսկերեն՝ لرتا هايراپتيان تبريزى | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1911 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | մարտի 29, 1998 |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Աբդոլհոսեյն Նուշին |
Լորետա Հայրապետյան (1911, Թեհրան, Իրան - մարտի 29, 1998, Վիեննա, Ավստրիա), թատրոնի իրանահայ դերասանուհի[1]։
Աբդոլհոսեյն Նուշինի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորետա Հայրապետյանը ծնվել է 1911 թվականին Թեհրանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի թատերական ֆակուլտետը։ Թատրոնում հանդես է եկել 1935 թվականին «Օթելլո» ներկայացմամբ։ 15 տարեկան հասակում խաղացել է Սաթենիկ Աղաբաբյանի բեմադրած ներկայացման մեջ։ Պրոֆեսիոնալ դերասանական գործունեությունը սկսել է Հայկ Գարագաշի օգնությամբ։ Մահմուդ Զահերեդդինի թատերախմբում խաղացել է մի շարք ներկայացումներում[2]։
1952 թվականին Հայրապետյանը մեկնել է Ֆրանսիա, ապա` Մոսկվա, 1962 թվականին վերադարձել է Իրան, «Քյասրաի» թատրոնում բեմադրել է և հանդես է եկել «Անմեղ մեղավորներ», «Գիշերային արկած», «Կատուն շիկացած տանիքում» պիեսներում[2]։
Լորետա Հայրապետյանի թատերական գործունեության 50-ամյա տարելիցին Թեհրանում բացվել է «Խաչմերուկ» թատերասրահը։
1983 թվականին Հայրապետյանը մեկնել է Վիեննա, որտեղ էլ մահացել է 1998 թվականին[2]։
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ամուսնություն իտալական ձևով»
- «Էդիպ արքան»
- «Էժենի Գրանդե»
- «Տիկին Վայնդերմիրի հովհարը»
- «Կապույտ թռչուն»
- «Մետաքսյա շապիկ»
- «Վենետիկցի վաճառականը»
- «Տոպազ»
- «Գազի ճրագ»
- «Երկու դահլիճ»
- «Վոշմգիրի ճակատագիրը»
- «Կարմիր շինելով»
- «Անմեղ մեղավորներ»
- «Վելպեն»
- «Սերն ու պատահականությունը»
- «Հարցաքննող մարդիկ»
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մահապատժի գիշեր»
- «Այրող զգացում»
- «Ժխոր»
- «Երջանկաբեր բազեն»
- «Դիվային ձորի գաղտնիքները»
- «Ազնվականների հետ»
Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Խոսրով Միրզա 2-րդ», 1977
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Իրանում 100 առաջատար կանանցից 12-ը ազգությամբ հայ են. BBC»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2017-06-17
- ↑ 2,0 2,1 2,2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
|