Իրանահայեր (կայք)

Իրանահայեր, իրանահայ առցանց լրատու։ Գործում է 2009 թվականից։ Հանդիսանում է «Shivini Group» ընկերության նախագծերից մեկը[1]։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թ. ից գործարկված Iranahayer.com նախագծի գործունեության հիմնական ուղղություններն են՝ իրանահայ համայնքի տեղեկատվական դաշտի կայացումը և նրա ներկայացումը միջազգային հանրությանը։ Իր նպատակներն ընկերությունն իրագործում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով, հայերենով։
2010 թ.-ից Iranahayer.com -ի լրատվության ապահավումն իրականացնում է «ORATERT.COM» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը։ Սեփական տեղեկատվությունից բացի, լրատվական ծառայությունն օգտվում է տեղական և միջազգային գործակալությունների լրահոսերից։ Նյութերի հավաքման, պատրաստման և հրապարակման համար օգտագործվում են հատուկ մշակված ծրագրեր։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- iranahayer.com - Պաշտոնական կայք Archived 2010-01-04 at the Wayback Machine.
- Ֆեյսբուքյան էջ
|