Վարանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարանդ
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1954(1954-03-10) (68 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ և թարգմանիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Վարանդ Քյուրքչյան (Սուքիաս Հակոբի Գուրջյան, մարտի 10, 1954(1954-03-10), Թեհրան, Իրան), իրանահայ բանաստեղծ և թարգմանիչ։

Կյանքն ու ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ-Դավթյան» դպրոցում։ Ուսանել է հայերենագիտություն՝ Թեհրանի Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, ուր և դասավանդել է իբրև հայոց լեզվի և գրականության դասախոս։ Գրական առաջին փորձերը կատարել է «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթում։ Այնուհետև աշխատակցել է Հայաստանի և Սփյուռքի մի շարք հանդեսների։1980-1995թվականներին Վարանդը եղել է Թեհրանի «Գեղարդ» երիտասարդական հրատարակչության և «Ներսես Շնորհալի» գրական-մշակութային ֆոնդերի կենտրոն-գրասենյակի վարիչ։ 1994 թվականին Վարանդը այցելել է Հայաստան[1]։ «Առյուծասպանն ու արքան», «Նեմեսիսը», «Դերվիշ»-ն ու «Մեծ ջահակիրը» ստեղծագործություններ բազմաթիվ անգամ բեմականացվել են Թեհրանում և այլուր։ երկար տարիներ եղել է Իրանահայ գրողների միության նախագահ։ Այժմ «Ալիք» օրաթերթի խմբագրատանը վարում է գրականության և արվեստի բաժինը։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բոհեմական օրագիրը» («Արևի ճամբով» ժողովածու, 1972) - «Ս. Ներսէս Շնորհալի» մրցանակ (Իրան)
  • «Մեղքի վարդերը» («Արևի ճամբով» ժողովածու, 1972) - «Վահան Թեքէյան» մրցանակ (Հայաստան)
  • «Կրկներևույթը» (Միրաժ) («Արևի ճամբով» ժողովածու, 1972) - «Գևորգ Մելիտինեցի» մրցանակ (Բեյրութ)
  • Հայաստանի «Հայ միասնության խաչ» կազմակերպությանը կատարած բարոյական օժանդակության համար պարգևատրվել է Ա. Մանթաշյանի անվան պատվոգրով։
  • 1994 թվականին պարգևատրվել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանով
  • 2001 թվականին Էջմիածնի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ պարգևատրվել է պատվո դոկտորի կոչումով։
  • 2004 պարգևատրվել է Հայաստանի Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի ոսկե շքանշանով։

Վարանդի հրատարակած աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևի ճամբով Թեհրան 1972
  • Արշավանք (պոեմ) Թեհրան 1973
  • Հոլովույթ Բեյրութ 1975
  • Հողմ հրոց (պոեմ) Թեհրան 1978
  • Արևաքար Թեհրան 1978
  • Շիրխորն ու շահը (պոեմ) Թեհրան 1979
  • Սիդհարտա (պոեմ-ազատ փոխառություն) Թեհրան 1980
  • Սուր և ստվեր Թեհրան 1982
  • Բոհեմական օրագիր Թեհրան 1988
  • Մեղքի վարդեր Թեհրան 1989
  • Անդենական շշունջներ Թեհրան 1989 (պրսկ.)
  • Նոր նեմեզիդա (պոեմ) Երևան 1993
  • Յովհաննու-14 (պոեմներ) Թեհրան 1994
  • Կրկներեվույթ (Միրաժ) Անթիլիաս 1998
  • Անվերադարձ Թեհրան 1999
  • Մեծ ջահակիրը (կոմպոզիցիա) Թեհրան 2000
  • Փրփուրից մրուր (ընտրանի) Թեհրան 2000
  • Գլխատում (պոեմ) Երևան 2003
  • Ջերմ ստվերներ Երևան 2003
  • Սավառնող աշուն Թեհրան 2004 (պրսկ.)
  • Շիրխորն ու շահը (Առյուծասպանն ու արքան) (2-րդ տպագրություն)Անթիլիաս 2004
  • Սխրատեսիլ (երեք պոեմ) Թեհրան 2005
  • Տանգո 21։ Սիրային էջեր Երևան 2005
  • Դիմակ և հայելի Թեհրան 2007
  • Այս աչքերը Թեհրան 2008
  • Իմ հոգում արևն է Իրանի… Երևան 2009
  • Հայկ Դյուցազն Ձոն՝ Հայաստանի անկախության 4500-ամյակին, Թեհրան 2009

Վարանդի երկերի թարգմանությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարանդի ընտրանին պարսկերենի է թարգմանել ու հրատարակել պարսիկ անվանի հայագետ ու թարգմանիչ Ահմադ Նուրիզադեն։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն և ճապոներեն։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թորոս Թորանյան, «Իրանահայ ոգեշունչ բանաստեղծը՝ Վարանդ» Հալեպ 1997

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վարանդ հոդվածին