Անդրանիկ Խեչումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Խեչումյան
Ծնվել է1955
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունթարգմանիչ և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի թատերական գործիչների միություն

Անդրանիկ Խեչումյան (1955, Թեհրան, Իրան), իրանահայ թարգմանիչ, թատրոնի ռեժիսոր, մշակույթի գործիչ։ Հայաստնանի թատերական գործիչների միության անդամ, Իրանի թատերական տան ռեժիսորների և դրամատուրգների կենտրոնի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Խեչումյանը ծնվել է 1955 թվականին Թեհրանում։ 1974-1975 թվականներին մասնակցել է Թեհրանի համալսարանի կազմակերպած թատերական դասընթացներին։ Հայկական դպրոցներում և ընկերություններում զբաղվել է դերասանական և ռեժիսորական գործով։ Մեկ տարի մասնակցել է Համիդ Սամանդարյանի թատերական դասերին։

2000 թվականին Հայաստանում բեմադրել է «Ապակե գազանանոց» պիեսը պարսկերենով, 2001 թվականին՝ Քերմանիի «Ուսաբեռ» ներկայացումը հայերենով։ 2004-2005 թվականներին բեմադրել է Մոհամմադ Ռահմանյանի «Ժաննա դ՛Արկը կրակի մեջ» և Էզաթալլահ Մեհրավարանի «Համլետի դերասանը» պիեսները, որոնք ներկայացրել է նաև «Արմմոնա» միջազգային փառատոնի ժամանակ[1]։

Համագործակցել է Թեհրանում լույս տեսնող «Լույս» և «Հույս» երկշաբաթաթերթերի հետ։ Որպես թատրոնի ռեժիսոր երկար տարիներ զբաղվել է թատերական խնդիրներով, հայկական թատերական խմբեր է տարել Թեհրան կամ Իրանի այլ քաղաքներ` փառատոների[2][3]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ է կատարել հայերենից պարսկերեն և հակառակը։ Թարգմանել է՝

  • Ժիրայր Անանյանի «Ես եմ, եկել եմ»
  • Գուրգեն Խանջյանի «Դատավարություն»
  • Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք»
  • Գևորգ Դարֆիի «Սիրավաշը և Սուդաբեն»
  • Ռահմաթ Ամինիի «Ճենապակե ամուսինը»
  • Ֆարհադ Նազերզադե Քերմանիի «Ուսաբեռը»
  • Աբաս Ջահանգիրյանի «Համուն և Դարիա»
  • Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները 1914-1919. անձնական հիշատակներ»[4]
  • Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը»
  • Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունին»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մեդալ
  • «Պատվո նշան» Իրանի «Թատրոնի տուն» կենտրոնի կողմից, 2006
  • Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ
  • ՀԳՄ «Կանթեղ» մրցանակ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012[5]
  • Իրանում կազմակերպվող կրոնական փոքրամասնությունների Գրքի շաբաթվա 16-րդ շրջանի պատվոգիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գեղարվեստական հաղորդում (35)». Pars Today. 2016 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  2. LLC, Red Media. «Իրանում պարսիկ ընթերցողը ժամանակակից հայ գրականության մեծ պահանջ ունի». Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  3. LLC, Ayb Solutions. «ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻ ԿԵՐՊԱՐՆ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԱՂՎԱ ՀԱՅԻ ԴԻՄԱԳԻԾԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  4. ««Անիծյալ տարիներ»-ի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը Թեհրանում | Aniarc». www.aniarc.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  5. Radio, IRIB Armenian. «Իրանահայ թարգմանիչ և բեմադրիչ՝ Անդրանիկ Խեչումյանը պարգևատրվեց Հայաստանի մշակույթի նախարարության մեդալով». Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]