Վերին Ոսկեպար
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Ոսկեպար ադրբ.՝ Yuxarı Əskipara | ||
Երկիր | ![]() ![]() | |
Շրջան | Տավուշի մարզ/Ղազախի շրջան | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
| ||
Վերին Ոսկեպար (նաև՝ Հին Ոսկեպար, ադրբ.՝ Yuxarı Əskipara՝ Յուխարի Ասկիփարա), նախկին բնակավայր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արևելքում[1][2]։ Մինչև 19-րդ դարը բնակեցված է եղել հայերով, իսկ դրանից հետո՝ թուրքերով։ Հարուստ է վաղ միջնադարյան և միջնադարյան պատմամշակութային հուշարձաններով[1][3]։
Տեղադրություն և կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհագրորեն նախկին բնակավայրը գտնվում է Ոսկեպար գետի ձախ ափին և ծովի մակերևույթից բարձր է 780-850 մ[1]:
Համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Տավուշի մարզում, համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ տեղակայված է Ղազախի շրջանում[2] և վերջինի կողմից համարվում է իր 3 անկլավներից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը հայտնի է տարբեր անուններով։ Գյուղի հայկական անունը Վերին Ոսկեպար է, իսկ ադրբեջանականը՝ Յուխարի Ասկիփարա, ինչը ադրբեջաներեն նշանակում է Վերին Ոսկեպար։ Հնում այն հայտնի է եղել նաև Հին Ոսկեպար անունով։ Ադրբեջանցի հեղինակ Իզմայլովան իր հեղինակած գրքում Հին Ոսկեպար անվան ծագումը բացատրում է հետևյալ կերպ՝ «Գյուղը կոչվել է Հին Ոսկեպար, քանի որ այդ տարածքում կային ավերակներ»[4]։ Հավանաբար ավերակներ ասելով Իզմայլովան նկատի ունի բնակավայրի տարածքում առկա պատմամշակութային հուշարձանները։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 19-րդ դարի կեսերը Հին Ոսկեպարի բնակիչները եղել են հայեր։ Հետագայում գյուղը հայաթափվել է և բնակեցվել թուրքական ցեղերով[1], որոնց մի մասը հետագայում եկել էին Սալախլի գյուղից[4]։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերին Ոսկեպարի տարածքում պահպանվել են վանական համալիրի, բերդի, դիտակետ-աշտարակի, ստորգետնյա գաղտնուղու ավերակներ, ինչպես նաև միջնադարյան 3 կամուրջ[1][3]:
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարից բնակավայրի տարածքում հաստատված թուրքական բնակչությունը եղել է իսլամի հետևորդ։ Նրանց մի մասը եղել է շիա մուսուլման, մյուս մասը՝ սուննի մուսուլման[4]։ Սալախլիից տեղափոխված թուրքերը սուննի մուսուլմաններ էին[5]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004 թվական։
- ↑ 2,0 2,1 «Վերին Ոսկեպար անունով գյուղ կա՞», (արխիվացված)։
- ↑ 3,0 3,1 Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ, Երկասիրեց, Բագու, տպարան «ԱՐՕՐ», 1895 թվական։
- ↑ 4,0 4,1 4,2 А.А. Измайлова, Жилищно-бытовые условия в долгожительских селениях западных районов Азербайджана, Долгожительство в Азербайджане: сборник научных трудов, 1989г., стр. 89.(ռուս.)
- ↑ С.М. Агамалиева, А.А. Измайлова, О семейных отношениях и характере брачных кругов у азербайджанцев, Долгожительство в Азербайджане: сборник научных трудов, 1989г․, стр․ 84․(ռուս.)
|