Բաղանիս Այրում
| Նախկին գյուղ | ||
|---|---|---|
| Բաղանիս Այրում | ||
| Bağanis Ayrım | ||
| 41°5′47″N 45°4′29″E / 41.09639°N 45.07472°E | ||
| Երկիր | Կաղապար:Դրոշավորում/- | |
| Երկրամաս | - | |
| Համայնք | Ղազախի շրջան | |
| Մակերես | 40 կմ² | |
| ԲԾՄ | 886 մետր | |
| Բնակչություն | 0[1] մարդ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Բաղանիս Այրում (ադրբ.՝ Bağanis Ayrım), նախկին բնակավայր հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին բնակավայր Բաղանիս Այրումի տարածքը արևմուտքում անմիջականորեն սահմանակից է Հայաստանի Իջևան քաղաքը Նոյեմբերյան քաղաքին և հարակից գյուղերին կապող Մ 16 ավտոմոբիլային ճանապարհի, հյուսիս-արևմուտքում՝ Բաղանիս, հյուսիսում՝ Ոսկեվան, հարավում՝ Ոսկեպար գյուղերին, իսկ արևմուտքում՝ հայ-ադրբեջանական շփման գծին և Ադրբեջանի Հանրապետության Ղուշչու Այրում գյուղին։ Ծովի մակարդակից բարձր է 760-820 մ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրքաբնակ գյուղը ձևավորվել է 19-րդ դարի վերջին[2]։
Հայ-ադրբեջանական կռիվներ (1920)
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը գրավել են Բաղանիս Այրում, Ոսկեպար և Ղուշչու Այրում գյուղերը[3][4]։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, հայկական զորամասերը ադրբեջանական զորքերին հեռացնում են նշված գյուղից և ազատագրում բնակավայրերը[3][4]։ Ադրբեջանական զորքերի հետ համատեղ մարտերին մասնակցել են նաև ռուս բոլշևիկներ, որոնցից 3-ը գերևարվել են հայկական զորքերի կողմից[3][4]։
Խորհրդային Միության ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ տարիներին այդ տարածքը ներառվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։
Հայ-ադրբեջանական հակամարտություն (1990-ներկա)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան ազատամարտի ընթացքում բնակավայրի տարածքը անցել է Հայաստանի զինված ուժերի վերահսկողությանը։ Սակայն ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման այն ներառված է Ադրբեջանական Հանրապետության Ղազախի շրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ermənistan-Azərbaycan, Dağlıq Qarabağ münaqişəsi nəticəsində Qazax rayonunda hərbi təcavüzün nəticələri barədə MƏLUMAT». Qazax Rayon İcra Hakimiyyəti.(ադրբ.)
- 1 2 Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երևան 2004 թ․, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine)։
- 1 2 3 «Ժողովուրդ» օրգան Հայ ժողովրդական կուսակցութեան, №159, սեպտեմբերի 23, 1920 թվական, Երևան։
- 1 2 3 «Յառաջ», հասարակական, քաղաքական, տնտեսական, գրական օրաթերթ, №206, սեպտեմբերի 23, 1920 թվական, Երևան։
| |||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||
