Ղուշչու Այրում
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ղուշչու Այրում | ||
| Quşçu Ayrım | ||
| 41°5′38″N 45°6′7″E / 41.09389°N 45.10194°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ղազախի | |
| Համայնք | Ղազախի շրջան | |
| Մակերես | 6,8 կմ² | |
| ԲԾՄ | 806 մետր | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 1,136[1] մարդ | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Ղուշչու Այրում (ադրբ.՝ Quşçu Ayrım), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Ղազախի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական կռիվներ (1920)
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը գրավել են Ղուշչու Այրում, Ոսկեպար և Բաղանիս Այրում գյուղերը[2][3]։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, հայկական զորամասերը ադրբեջանական զորքերին հեռացնում են նշված գյուղից և ազատագրում բնակավայրերը[2][3]։ Ադրբեջանական զորքերի հետ համատեղ մարտերին մասնակցել են նաև ռուս բոլշևիկներ, որոնցից 3-ը գերևարվել են հայկական զորքերի կողմից[2][3]։
Հայ-ադրբեջանական հակամարտություն (1990-ներկա)
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին ՀՀ Զինված ուժերը զբաղեցրել են գյուղը շրջապատող լեռները, որի շնորհիվ տեղաշարժը գյուղում գտնվում է հայկական կողմից վերահսկողության ներքո[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարդահամարի համաձայն գյուղում բնակվում է 1069 մարդ, այդ թվում՝ 522 տղամարդ և 547 կին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ermənistan-Azərbaycan, Dağlıq Qarabağ münaqişəsi nəticəsində Qazax rayonunda hərbi təcavüzün nəticələri barədə MƏLUMAT». Qazax Rayon İcra Hakimiyyəti.
- ↑ 2,0 2,1 2,2 «Ժողովուրդ» օրգան Հայ ժողովրդական կուսակցութեան, №159, սեպտեմբերի 23, 1920 թվական, Երևան։
- ↑ 3,0 3,1 3,2 «Յառաջ», հասարակական, քաղաքական, տնտեսական, գրական օրաթերթ, №206, սեպտեմբերի 23, 1920 թվական, Երևան։
- ↑ Sevinc Vaqifqızı (2014 թ․ օգոստոսի 2). «Ermənistanın mühasirəsində qalan kənd-Quşçu Ayrım (VİDEO)» (ադրբեջաներեն). meydan.tv. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Azərbaycan Respublikası Əhalisinin Siyahıyaalınması. Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. Bakı-2010. Səh.629
| |||||||||||||||||
