Բարխուդարլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բարխուդարլու
Barxudarlı
ԵրկիրՀայաստան Հայաստան/Ադրբեջան Ադրբեջան
ՇրջանՏավուշի մարզ/Ղազախի շրջան
Հիմնադրված է19-րդ դարի վերջ թվականին
Մակերես10,1 կմ²
Բարձր. ծովի մակ-ից637 մետր
Ժամային գոտիUTC+4
##Բարխուդարլու (Հայաստան)
Red pog.png
##Բարխուդարլու (Ադրբեջան)
Red pog.png

Բարխուդարլու[1][2] (նաև՝ Բարխուդարլի[3], Բարխուդարլը[1], ադրբ.՝ Barxudarlı), նախկին բնակավայր Հայաստանի Տավուշի մարզի արևելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Խորհրդային Միության ժամանակաշրջանում բնակավայրը ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի ընթացքում, այն ընդգրկվեց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում[4], իսկ ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում[5]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարխուդարլու տարածքը տեղակայված է արևմուտքում Ազատամուտ, հարավ-արևմուտքում Դիտավան, հարավ-արևելքում Այգեհովիտ գյուղերի և հյուսիսում Աղստև գետի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքաբնակ գյուղը հիմնվել է 19-րդ դարի վերջին նստակյացության անցած անասնապահ թուրքերի կողմից[6]։ Հայտնի է, որ 1886 թվականին գյուղում բնակվել է 69 թուրք[7]։

Խորհրդային Միության Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային և անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովը 1929 թվականի հուլիսի 19-0-ի իր որոշմամբ Բարխուդարլուն ընդգրկել է Դիլիջանի գավառի մեջ[8]։ Հետագայում առանձնացվել է Խորհրդային Հայաստանից և ներառվել Խորհրդային Ադրբեջանի կազմում։

Բարխուդարլուն, որը կազմում էր 10,1 քառ․կմ տարածք, Խորհրդային Միության կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի անկլավ էր Խորհրդային Հայաստանի տարածքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «PanARMENIAN.Net - Mobile»։ panarmenian.net։ Վերցված է 2018-01-28 
  2. «Արծվաշեն. 25 տարի ադրբեջանական գրավման տակ»։ www.civilnet.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-10-ին։ Վերցված է 2018-01-28 
  3. «Տավուշի դիմաց՝ Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջանները | Aniarc»։ www.aniarc.am (en-US)։ Վերցված է 2018-01-28 
  4. Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման։
  5. Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման։
  6. Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երեւան, 2004, (էլեկտրոնային տարբերակ Archived 2021-01-23 at the Wayback Machine.)։
  7. “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 150-151.(ռուս.)
  8. «Սոֆլու, Բարխուդարլու եւ Ոսկեպար գյուղերը 1929 թ. -ին հանձնվել են Դիլիջանի գավառին․ Արման Թաթոյան»: