Սոֆուլուի տարածքը տեղակայված է հարավում Ազատամուտ գյուղի, հարավ-արևելքում Աղստև գետի, արևմուտքում Մ 16 միջպետական նշանակության ճանապարհի (Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի), հյուսիս-արևելքում հայ-ադրբեջանական շփման գծի միջև։
Թուրքաբնակ գյուղը հիմնվել է 19-րդ դարի վերջին նստակյացության անցած անասնապահ թուրքերի կողմից[3]։ Հայտնի է, որ 1886 թվականին գյուղում բնակվել է 103 թուրք[4]։
Խորհրդային Միության Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային և անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովը 1929 թվականի հուլիսի 19-0-ի իր որոշմամբ Սոֆուլուն ընդգրկել է Դիլիջանի գավառի մեջ[5]։ Հետագայում առանձնացվել է Խորհրդային Հայաստանից և ներառվել Խորհրդային Ադրբեջանի կազմում։