Խորհրդային ժամանակաշրջանում գյուղը կոչվում էր Ալի Բայրամլի, սակայն 1990 թվականին այն վերանվանվել է և ստացել ներկայիս անվանումը։ Որոշ աղբյուրներում գյուղը հիշատակվում է Իսլամբեյլի անվան տակ։ Ենթադրվում է, որ Ասլանբեյլի տեղանունը ծագել է ցեղապետ՝ ոմն Ասլան բեկից, ով էլ հիմնադրել է բնակավայրը[2]։
Գյուղի բնակչությունը զբաղված է հիմնականում հողագործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի աճեցմամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և խաղողագործությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 171)։