Ղազախի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ղազախի գավառ
Казахский уезд

Զինանշան
Coat of Arms of Yelizavetpol Governorate.png
Ելիզավետպոլի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵլիզավետպոլի նահանգ
Ներառում է37 համայնք
ՎարչկենտրոնՂազախ
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)112 074
Ազգային կազմհայեր (39 %), կովկասյան թաթարներ (57 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք6,856
Elisabethpol Governorate Kazahsky uezd.svg
Հիմնադրված է1867 թ.
Պատմական շրջան(ներ)Կողբափոր և Ձորափոր (Գուգարք),
Աղվե, Գարդման, Տուչքատակ (Ուտիք)

Ղազախի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1867 թվականին՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ղազախ քաղաքն էր։

Ղազախի գավառը արևելքից սահմանակցում էր Ելիզավետպոլի գավառին, հարավից՝ Երևանի նահանգին, հյուսիսից և արևմուտքից՝ Թիֆլիսի նահանգին: Կենտրոնով անցնում էր Կուր գետը:

Ներառել է հիմնականում ժամանակակից Տավուշի մարզը, ինչպես նաև՝ Ադրբեջանի Աղստևի, Ղազախի և Թովուզի շրջանները։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ղազախ» անվանումը երբեմն նույնացվում է «Խաղխաղ» բնակավայրի հետ: Վերջինս, սակայն, Յանըղլու գյուղն է՝ ժամանակակից Ղազախ քաղաքից 60 կմ հեռավորության վրա: Անվանումն առաջին անգամ հանդիպում է ուշմիջնադարյան պարսկական մատյաններում՝ որպես Ղազախի սուլթանություն: 17-րդ դարի սկզբին՝ Սեֆյան Պարսկաստանի օրոք, այստեղ է հաստատվում թյուրքալեզու ղազախլու ցեղը, որը հետագայում հիմնում է սուլթանություն: Որոշ ժամանակ անց այն ընկնում է Կախեթի, ապա՝ Քարթլի-Կախեթի թագավորության գերիշխանության տակ: Որպես քաղաք՝ բնակավայրը հիշատակված է 1909 թվականից: Այն գոյացել էր հայկական «Կողթ» բնակավայրի տեղում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը կազմվել է 1867 թվականին՝ անջատվելով Վրացական նահանգից (1801-1867)։ Նախկինում, նրա մի մասը մտել է Պարսկաստանի Գանձակի խանության (1747-1804), իսկ մեծ մասը՝ Ղազախի և Շամշադինի սուլթանության մեջ (1747-1801): Այդպիսով, Ղազախ-Շամշադինը՝ պատմական Տավուշը, Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 25 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում մոտ հարյուր քսան տարի:

Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ: 1840 թվականին լուծարվում է Վրացական նահանգը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ: Առաջինի կազմում ընդգրկվում են Ղազախը և Շամշադինը՝ Գանձակի գավառի կազմում: 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Վրացա-Իմերեթական նահանգում ձևավորվում են Թիֆլիսի (1846-1918) և Քութայիսի (1846-1918) նահանգները: Թիֆլիսի նահանգից առանձնացվում է Երևանի նահանգը (1849), ապա ևս երկու գավառ՝ Ղազախը և Ելիզավետպոլը: Դրանք միանում են նորաստեղծ, Բաքվի նահանգից առանձնացած Ելիզավետպոլի նահանգի մեջ: Ղազախի գավառը իր վերջնական սահմաններով ենթարկվում էր դրա նահանգապետին:

1918-1920 թվականներին Ղազախի գավառի մեծ մասը մտել է Հայաստանի առաջին հանրապետության մեջ, խորհրդայնացումից հետո կիսվել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև՝ ազգային սկզբունքով:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 112,074 մարդ էր, որի 38,9 տոկոսը հայեր էին (43555 մարդ), իսկ 57,2 տոկոսը՝ թաթարներ (64101 մարդ)։ Ղազախ քաղաքի բնակչությունը 1897 թվականին 1769 մարդ էր[2]։

1920 թվականին Ղազախի գավառից վերջնականապես Խորհրդային Ադրբեջանին են միացվում մի շարք տարածքներ, որոնցից 1929 թվականին կազմվելու էին Աղստևի, Ղազախի և Թովուզի շրջանները: Հայաստանի տարածքում առաջանում են Իջևանի և Շամշադինի շրջանները:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառի գյուղերը միավորված էին 37 գյուղական համայնքների միջև[3]՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Казахский уезд
  2. Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Елисаветпольская губерния
  3. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։