Տավուշի մարզպետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Տավուշի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականին՝ «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի օրենքի համաձայն։ Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Տավուշի մարզում, Հայաստանի սահմանադրության համաձայն, իրականացվում է պետական կառավարում։ Այս ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Տավուշի մարզում պետական կառավարումն իրականացնում է Տավուշի մարզպետը՝ մարզպետարանի միջոցով։ Մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

ՀՀ Տավուշի մարզպետարանի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից և մարզպետարանի աշխատակազմից։ Աշխատակազմը իր կազմում ունի 6 վարչություն, քարտուղարություն, 7 բաժիներ և 4 առանձնացված ստորաբաժանումներ- Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի Սոցիալական ծառայությունների տարածքային գրասենյակներԳ։ Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։

Ղեկավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզպետ՝

Տեղակալ՝