Ոսկեպարի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկեպարի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՏավուշի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)1961 մետր
Երկարություն25 կմ
Մեծագույն գագաթԳոմշավար

Ոսկեպարի լեռներ (նաև Ոսկեպարի լեռնաշղթա), լեռնաշղթա Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Հանդիսանում է Գուգարաց լեռների հյուսիսարևելյան ճյուղավորությունը։ Սկսվում է Գոմշավար լեռնագագաթից (1961 մ), աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում Կուր գետի հովտին։ Երկարությունը 25 կմ է[1]։ Կազմված է յուրայի հրաբխածին ապարներից։ Ոսկեպար և Կողբ գետերի ջրբաժանն է։ Ծածկված է հաճարենու անտառներով և չոր թփուտներով[2]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռներն իրենց անունը ստացել են հայկական Ոսկեպար գյուղի անունից։

Ոսկեպարի լեռների թուրքական անունը հայկական անվան աղավաղված ձևն է՝ Աղզիբարա կամ Աղսիբարա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 96 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 175 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։