Կողբ գետ
Արտաքին տեսք
(Վերահղված է Կողբ (Կուրի վտակ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողբ (այլ կիրառումներ)
| Կողբ գետ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 38 կմ |
| Ավազանի մակերես | 232 կմ² |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Ձիգկատար |
| Բարձրություն | 1200 մ |
| Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Ելակ |
| Երկիր | |
| Երկրամաս | Տավուշի մարզ |
Կողբ, գետ Հայաստանի Տավուշի մարզում, Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հյուսիսային շարունակությունը կազմող Կոտմանի լեռների Ձիգկատար լեռնագագաթի արևմտյան լանջից՝ 1200 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 38 կմ է, Հայաստանի տարածքում 18 կմ, ջրհավաք ավազանը՝ 232 կմ2։ Լեռնային գետ է՝ խորը և զառիթափ անտառապատ ափերով։
Նոյեմբերյան քաղաքից գետահովիտը ընդարձակվում է։ Պահպանվել են գետային դարավանդների մնացորդներ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 530)։ |