Կոտմանի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոտմանի լեռներ
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ և Տավուշի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)1268 մետր
Երկարություն14 կիլոմետր
Մեծագույն գագաթՍալերք

Կոտմանի լեռներ, Կոզման, Կոզմանա լեռ, Կոզմանաի լեռներ, Կոտման, Կոտմանի լեռնաշղթա, լեռներ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերի սահմանագլխին, Գուգարաց լեռների հյուսիսային շարունակությունը, ճուղվում են Կողբ գետի զուգահեռ։ Ամենաբարձր գագաթը Սալերք լեռն է՝ 1268 մ, երկարությունը 14 կմ։ Լանջերի թեքություններին անհամաչափ են և թույլ մասնատված։ Արևմտյան լանջերը գառիթափ են, արևելյանը քիչ թեք։ Լեռների լանջին գտնվող Արճիչ գյուղի մոտերքում գտնվել են երկաթահանք և երկաթաքարը հալելու հին բովեր[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 14 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 226 — 992 էջ։