Սպուտնիկ Արմենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպուտնիկ Արմենիա
Տեսակբիզնես ձեռնարկություն
Երկիր Ռուսաստան
Շտաբ կայանԵրևան, Հայաստան
Բացված2014

Սպուտնիկ Արմենիա, Հայաստանում գործող լրատվական գործակալություն և ռադիո, որը հանդիսանում է ռուսական քարոզչության մաս հանդիսացող Սպուտնիկ լրատվական գործակալության հայաստանյան մասնաճյուղ։

Սպուտնիկը լրատվական գործակալություն և ռադիոկայան է՝ տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով։ Սպուտնիկը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Սպուտնիկի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով։

Սպուտնիկ տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում՝ Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Սպուտնիկն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Սպուտնիկի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Սպուտնիկ Արմենիա լսողական ծրագրի գործունեությունը կասեցվեց 30 օրով և կիրառվեց տուգանք Հայաստանին և հայ ժողովրդին ծաղրելու, նսեմացնելու և խուճապ առաջացնող կեղծ տեղեկություններ տարածելու համար[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործակալությունն աշխատում է 2014 թվականի նոյեմբերի 10-ից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]