Սամվել Սարգսյան (դերասան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Սարգսյան (այլ կիրառումներ)
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1955 (67 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոց և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Սամվել Սարգսյան (սեպտեմբերի 18, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961-1971 թվականներին սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցում, 1971-1975 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին շուրջ 8 տարի՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում[1][2]։
2005-2008 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մեր մանկության տանգոն», 1984
- «Մարիամ», 2005
- «Փեսացուն կրկեսից», 2011
- «Սուպեր մամա», 2014
Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կյանքի գինը»[3]
- «Վերադարձ»
- «Խաչվող հետքեր»
- «Վենդետտա»[4]
- «Կարմիր բլուր»
- «Շիրազի Վարդը»
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սամվել Սարգսյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Դերասան Սամվել Սարգսյանը դարձավ 58 տարեկան
- ↑ «Կյանքի գինը» սերիալի աստղ Սամվել Սարգսյանը. «Բարխուդարովն ո՞վ ա իմ մոտ»(չաշխատող հղում)
- ↑ «Vendetta»։ usatv.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-09-ին։ Վերցված է 2016-08-02