Հայկական հեռուստատեսային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորեն Աբրահամյան

Հայկական հեռուստատեսային թատրոնը սկզբնավորվել է 1957 թվականին։ 1973 թվականից կիրառվել է տեսագրման տեխնիկան, 1975 թվականից՝ գունավոր տեսագրությունը (առաջինը՝ Իսիդոր Շտոկի «Սատանայի ջրաղացը», 1975)։ Հեռուստաթատրոնի զարգացումը պայմանավորված է ոչ միայն սեփական օրինաչափություններով, այլև ազգային թատերարվեստի ավանդույթներով։

Լավագույն ներկայացումներն ու դերասանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման օրից հայկական հեռուստաթատրոնը ձևավորել է կայուն խաղացանկ՝ ազգային գրականության արձակի և դրամատուրգիայի նմուշներից («Երկիր Նաիրի»՝ ըստ Եղիշե Չարենցի, «Թաղականին կնիկը»՝ ըստ Երվանդ Օտյանի, «Մամփրե արքան»՝ ըստ Մուշեղ Գալշոյանի, Հովհաննես Մելքոնյանի «1946 թվականը», Հրանտ Մաթևոսյանի «Չեզոք գոտի» և այլն), անդրադարձել է նաև օտարազգի հեղինակների երկերին (Իոն Դրուցեի «Կասամարե», «Մուսա լեռան 40 օրը»՝ ըստ Ֆրանց Վերֆելի և այլն)։

Հեռուստաթատրոնի զարգացմանը նպաստել են ռեժիսորներ Օլգա Մելիք-Վրթանեսյանը, Գրիգոր Չալիկյանը, Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյանը, Անտոն Աղայանցը, Մարատ Մարինոսյանը, Զավեն Տատինցյանը, Կարլեն Վարժապետյան, Էլմիրա Հեքեքյանը, դերասաններ Խորեն Աբրահամյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Վլադիմիր Մսրյանը, Շահում Ղազարյանը, Էդգար և Արմեն Էլբակյանները, Զարեհ Տեր-Կարապետյանը, Մարգո Մուրադյանը, Գուժ Մանուկյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png