Մամփրե արքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամփրե արքան
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՄուշեղ Գալշոյան
Բնագիր լեզուհայերեն
ՇարքՄարութա սարի ամպերը

Մամփրե արքան, Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» պատմվածքների ժողովածուի պատմվածքներից մեկը։ Այն հեղինակի ամենահայտնի ստեղծագործություներից է, բազմիցս բեմադրվել է։ Պատմվածքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ-ներկայացում։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամփրեն հետևում է, թե ինչպես է երրորդ դասարանում սովորող թոռնուհին կրտսեր եղբորը սովորեցնում հայոց այբուբենը։ Թոռնուհին սկսեց տառերը սովորեցնել նաև պապին։ Մամփրեն Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին սովորել էր վարժապետ Հարությունի դպրոցում։ Նա հիշում է, որ վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էին, որովհետև Մաշտոցը տառերն իր սրտից է հանել, դրանք թրծվել են արևով ու մասնակցել են սրբազան կռիվների։ Վարժապետ Հարությունն ասեղնագործում էր, աշակերտները բարձրաձայն կրկնում էին այբուբենը։ Սակայն տառերը գրել սովորել չհասցրին։ Պատերազմ եղավ, գաղթեցին, հետո պատերազմ եղավ։ Միայն տարիներ անց գյուղում անգրագիտության վերացման համար լիկկայան բացեցին, սակայն Մամփրեն թողեց ուսումը չնչին պատճառով։ «Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել»։ Թոռնուհու հետ սկսեց գրել սովորել. «ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա»։ Գարնանը Մամփրեն արդեն գիտեր բոլոր տառերը, որոնց անվանում էր հայոց զինվորներ։ «Որքան բան կա գրելու։ Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ— օր ծերություն»։

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մամփրե արքան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]