Կարլեն Վարժապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլեն Վարժապետյան
Կարլեն Վարժապետյան.jpg
Ծնվել է 1942 մայիսի 10
Ծննդավայր Հալեպ, Սիրիա
Մահացել է հուլիսի 16, 1984(1984-07-16) (տարիքը 42)
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Կրթություն Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր
արտիստ

Կարլեն Վարժապետյան (Կարապետ Վարժապետյան, 1942, մայիսի 10, Հալեպ, Սիրիա - 1984, հուլիսի 16, Երևան), բեմադրիչ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (հետմահու, 1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները՝ Պողոս Վարժապետյանը և Աննա Վարժապետյանը, Հալեպ են գաղթել Արևմտյան Հայաստանի Բալու քաղաքից։ 1946 թվականին հայրենդարձել են։ Ստալինյան բռնաճնշումների արդյունքում՝ 1949 թվականին ընտանիքով աքսորվել են Սիբիրի Ալթայի երկրամաս Տյագուն գյուղ։ 1956 թվականին վերադարձել է Հայաստան։

1959 թվականին ավարտել է Երևանի Չկալովի անվան միջնակարգ երեկոյան դպրոցը և որպես հյուսն աշխատել Երևանի պահածոների գործարանում։ 1961 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1962 թվականին ծառայել է Բելառուսի Մինսկ քաղաքում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել դերասանական և ռեժիսորական տաղանդով։ Հաջողությամբ բեմականացրել է ռուս և ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունները։ 1965 թվականին, հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ, ներկայացրել է Սալինսկու «Թմբկահարուհին» բեմադրությունը, որից հետո պարգևատրվել է «Հայրենական Մեծ պատերազմի 20-ամյակի» շքանշանով։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։

Աշխատել է ռադիոթատրոնում, կույրերի միության թատերական խմբակում, ԼՈՒՍԱՇԽ-ում, Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1978 թվականին եղել է գեղարվեստա-թատերական ինստիտուտի ավարտական կուրսի Հակոբ Պարոնյանի «Պաղտասար ախպար» ներկայացման ռեժիսորը։ 1977 թվականից եղել է ԽՍՀ ռադիո-հեռուստատեսության պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության ռեժիսոր[1][2]։

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրած հեռուստաներկայացումներից են՝

Հեռուստատեսագրման ժապավենների սղության և սակավության պատճառով մեզ չեն հասել այդ տարիներին բեմադրած դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության շատ աշխատանքներ։

Ռադիոբեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է նաև բազմաթիվ ռադիոբեմադրություններ՝

  • «Էգլեթիերների ընտանիքը»
  • «Պանը»
  • «Սիզիփոսի քարը»
  • «Անձրև վաճառողը»
  • «Դոն Կիխոտ»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենական Մեծ պատերազմի 20-ամյակի» շքանշան, 1965
  • «Երկիր Նաիրի» բեմադրության համար, Ռիգայի ԽՍՀՄ հանրապետությունների հեռուստահաղորդումների համամիութենական փառատոն, 1982
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984, հետմահու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]