Նվիրյալների արահետ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Նվիրյալների արահետ, ArmAg.jpg

Նվիրյալների արահետ, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության հիմնադիրներ-նվիրյալների անվանական աստղերի արահետ Երևանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան փողոցում: Ձգվում է Հայաստանի հանրային ռադիոյի շենքի դիմացի մայթով: Բացվել է 2016 թվականին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նվիրյալների արահետի» կառուցումը նախաձեռնել է Հեռուստառադիոընկերության խորհուրդը` Հանրային հեռուստատեսության 60 և ռադիոյի 90-ամյակին ընդառաջ, Հայաստանի Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստատեսության 60-ամյակներին նվիրված միջոցառումների շրջանակում: Հանրային ռադիոյի ամբողջ շենքի երկայնքով՝ Սայաթ-Նովայի պողոտայից մինչև Ալեք Մանուկյան 5 հասցե, տեղադրվել է 90 տրավերտինե գեղարվեստական սալաքար-հուշաքար, որոնց վրա ժամանակի ընթացքում դաջվելու են հեռուստատեսությունում և Հանրային ռադիոյում աշխատած և մեծ ավանդ ունեցած մարդկանց անունները[1]:

Ճեմուղու բացմանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ներկա են գտնվել Ռուբեն Մաթևոսյանը, Կլարա Թերզյանը, Արմեն Ամիրյանը[2]:

Alley of Devotees, Yerevan (33).jpg
Alley of Devotees, Yerevan (36).jpg

2019 թվականի հոկտեմբերի 9-ին «Նվիրյալների արահետը» համալրվել է հայկական հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող նվիրյալների ևս 2 անվանական պատվո քարերով՝ հեռուստաֆիլմերի ռեժիսոր Վիլեն Զաքարյանի և ռադիոհաղորդավար Քարիմ Չոլոյանի անուններով[3][4]:

Նվիրյալների անվանական աստղերի արահետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]