Ստեփան Մարտիրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ստեփան Միքայելի Մարտիրոսյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 2, 1930 |
| Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հունիսի 22, 2018 (87 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոօպերատոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ստեփան Միքայելի Մարտիրոսյան (սեպտեմբերի 2, 1930, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2018, Երևան, Հայաստան), հայ կինոօպերատոր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1982):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփան Մարտիրոսյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբեր 2-ին, Թբիլիսիում։ 1962 թվականին Մոսկվայում ավարտել է կինեմատոգրաֆիական դասընթացները։ Որպես օպերատոր և ռեժիսոր 1957 թվականից աշխատել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում և Հայկական հեռուստատեսությունում[1][2]։
Որդին՝ Միքայել Մարտիրոսյանը (1960-1987)[3], «Ուշադրություն, կրիա է» (ռուս.՝ "Внимание, черепаха!") ֆիլմում խաղացել է մանկական գլխավոր դերերից մեկը[2]։
Դերեր ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիլմ | Տարեթիվ | Դեր |
|---|---|---|
| Մոր սիրտը | 1957 | դրվագ |
| Նվագախմբի տղաները | 1960 | դրվագ |
Նկարահանած ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանել է 20 խաղարկային և ավելի քան 40 վավերագրական ֆիլմեր։
| Ֆիլմ | Տարեթիվ |
|---|---|
| Խաչատուր Աբովյան | 1955 |
| Սայաթ-Նովա | 1960 |
| Հույսի խրճիթներ | 1971 |
| Հարսնացուն հյուսիսից | 1975 |
| Ձորի Միրոն | 1979 |
| Համեստ մարդը | 1981 |
| Գիքոր | 1982 |
| Արշակ Երկրորդ | 1988 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|