Կլարա Թերզյան
Կլարա Թերզյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1929 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 17, 2022[1] (92 տարեկան) |
Մասնագիտություն | լրագրող և արձակագիր |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Կլարա Թերզյան Վիքիքաղվածքում | |
Կլարա Թերզյան Վիքիդարանում |
Կլարա Վահրամի Թերզյան (օգոստոսի 10, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2022[1]), հայ արձակագիր, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (1995), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան» ամսագրում և Հայաստանի ռադիոյի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում։ «Բույլ մեծաց» գիրքը հայոց մեծերի հետ Թերզյանի հարցազրույցների և ակնարկների արդյունքն է։ Ստեղծագործել է մանուկների և մեծերի համար։ Պատմվածքների, վիպակների, ռադիոպիեսների, կինոսցենարների, արձակ բանաստեղծությունների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել են հայաստանյան գրական մամուլում և արտերկրում՝ ԱՄՆ, Ուրուգվայ, Լիբանան, Ֆրանսիա, Սիրիա։ Հեղինակ է 19 գրքի[2][3]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարիների շուրջպարը (ընտրանի), Երևան, 2011։
- Ծիծաղի հատիկներ (մանկական), Երևան, 2007։
- Փրկված մասունքներ (հրապարակախոսական և գեղարվեստական), Երևան, 2006։
- Սեւուկը։ (Պատմվածքներ ցածր եւ միջին դասարանների համար), 2004[4]։
- Ռադիոժպիտներ։ Զվարճալի մանրապատումներ, պատմվածքներ, 2004[5]։
- Երբ սերն ի աշխարհս եկավ (պատմվածքներ), Երևան, 2002[6]։
- Բույլ մեծաց (հրապարակախոսություն), Երևան, 2001[7]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ, 2008
- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2006
- ՀՀ Ժուռնալիստների միության միջազգային կոնֆեդերացիայի վկայական, 2004
- «Տարվա լավագույն կին» տիտղոս, ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի կենսագրության ինստիտուտի կողմից, 2001
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ռադիոն հայրական տուն է, այստեղից չեն հեռանում․ Կլարա Թերզյան
- ↑ Կլարա Թերզյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Կլարա Թերզյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ Թերզյան Կլարա Վահրամի (2004)։ Սեւուկը: (Պատմվածքներ ցածր եւ միջին դասարանների համար) (հայերեն)։ ՀԳՄ։ ISBN 978-99941-34-80-9
- ↑ Թերզյան Կլարա (2004)։ Ռադիոժպիտներ: Զվարճալի մանրապատումներ, պատմվածքներ (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 978-99930-2-785-0
- ↑ Թերզյան Կլարա (2002)։ Երբ սերն ի աշխարհս եկավ։ Պատմվածքներ, արձակ բանաստեղծություններ, մանրապատումներ (հայերեն)։ Գրաբեր։ ISBN 978-99930-879-2-2
- ↑ Թերզյան Կլարա (2001)։ Բույլ մեծաց։ Ակնարկների եւ հարցազրույցների ժողովածու (հայերեն)։ Գրաբեր։ ISBN 978-99930-879-1-5