Մելիք Մավիսակալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիք Մավիսակալյան
Ծնվել է1937, սեպտեմբերի 23
Երևան
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
 Melik Mavisakalyan Վիքիպահեստում

Մելիք Բաբկենի Մավիսակալյան (Մելիք-Մավիսակալյան), (սեպտեմբերի 23, 1937(1937-09-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), Հայաստանի ժողովրդական արտիստ (2012)[1]։

Հեռուստալրագրող, հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-1967 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի և ստեղծագործական բաժիններում, ավարտել է Էդվարդ Միրզոյանի կուրսը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է 4 կանտատ. օրատորիա, «Ռեքվիեմ»՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, կոնցերտներ՝ շեփորի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի համար, լարային կվարտետներ, սոնատներ, խմբերգեր, մանկական և էստրադային երգեր, կինոերաժշտություն («Մեծ նվեր» օպերետը (1971), «Սիմֆոնիկ պարեր» (1975), «Կոնցերտ-ֆանտազիա» (1968), «Ախթամար», 1969, «Բաղդասարը բաժանվում է կնոջից», 1976, Առնո Բաբաջանյանի հետ, երկուսն էլ՝ գեղարվեստական ֆիլմ, Հայֆիլմ)[3]։

1981 թվականին դերակատարում է ունեցել «Համեստ մարդը» ֆիլմում։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների (1969, 1971, Մոսկվա) դափնեկիր[4]
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1982
  • Հայաստանի ժողովրդական արտիստ, 2012
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2015[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Մավիսակալյան Մելիք | armeniaculture.am». www.armeniaculture.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018-12-04T18:18:51Z-ին.
  3. Մելիք Մավիսակալյան - Հայաստանի կոմպոզիտորների միություն
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. Ստեփան Շաքարյանն ու Մելիք Մավիսակալյանը պարգևատրվել են քաղաքապետի Ոսկե մեդալով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիք Մավիսակալյան» հոդվածին։