Սարգիս Նաջարյան
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Սարգիս Նաջարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1950 (70 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Կրթություն | Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | Հաղորդավար, մեկնաբան |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ վարչապետի հուշամեդալ Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող և Գարեգին Նժդեհ մեդալ |
Սարգիս Անուշավանի Նաջարյան (հուլիսի 12, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, դերասան, թարգմանիչ, ասմունքող: ՀՀ վաստակավոր լրագրող (2005):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Նաջարյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 12-ին, Երևանում: Նախնիները գաղթել են Բայազետից (Արևմտյան Հայաստան): Ավարտել է Վ. Տերյանի անվան N 60 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Երևանի օտար լեզուների ինստիտուտի անգլիական ֆակուլտետը և Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետի դերասանի վարպետության հեռակա բաժինը (1969-1971): Երկրորդ կուրսում մասնակցել է Հեռուստառադիոպետկոմի հաղորդավարների մրցույթին և ընդունվել աշխատանքի որպես հաղորդավար: Խոսքարվեստի երեքամյա հատուկ դասընթացներ է անցել Մոսկվայի ռադիոհեռուստատեսությանը կից խոսքարվեստի ստուդիայում (1973): Խոսքարվեստի ուսուցիչներն են եղել հանրապետության վաստակավոր արտիստներ Մարատ Հալաջյանը, Ջոն Հակոբյանը, Լիա Կարապետյանը, Վերա Հակոբյանը, Հայկուհի Գարագաշը, ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանը: Կարճ ժամանակ անց Սարգիս Նաջարյանը հրավիրվել է հեռուստատեսություն՝ վարելու «Համայնապատկեր», «Կինոյի աշխարհում», «Լինում է չի լինում», «Մարդը և օրենքը», «Երևանը և երևանցիները», «Գրական կամուրջներ» հաղորդաշարերը:

Ռադիո և հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուրջ հինգ տարի Նաջարյանն անընդմեջ եղել է արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների խմբագրության մշտական հաղորդավար-խմբագիրը: Երկար տարիներ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի Երևան կինոմիավորման բազմաթիվ ֆիլմերի կրկնօրինակումներին, թարգմանական և խմբագրական աշխատանքներին Հայֆիլհարմոնիայի «Ոսկե աշուն» տոնահանդեսներին և համերգներին:
1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին երեք ամիս ուսումնասիրել է Կոմիտասի կյանքը: Ռադիո աշխատանքին զուգահեռ պատրաստել է նաև հեռուստատեսային հաղորդումներ, որոնցից հիշարժան են Անտուան Դը Սենտ Էքզուպերիի «Փոքրիկ իշխանը» բեմադրությունը, «Հեռուստաթատրոն»-ում՝ «Պարոնյանի Մեծապատիվ Մուրացկաններ»-ում՝ պոետի դերը, Կոմիտասին նվիրված տասներկու ֆիլմ-ներկայացում և երեք տեսաֆիլմ՝ «Կոմիտասական» ընդհանուր խորագրով[1]:
1984 թվականից Հայաստանի թատերական ընկերության անդամ է: 1984 թվականին անգլերենից թարգմանել և 13 օր շարունակ «Ռոսիա» կինոթատրոնում ներկայացրել է շվեդ կինոռեժիսոր Փեո Հոմքվեստի «Վերադարձ դեպի Արարատ» գեղարվեստական ֆիլմի հայերեն տարբերակը` նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: 1986 թվականից պատրաստում և վարում է «Կեսգիշերից առաջ» գրական գեղարվեստական, այժմ՝ հոգևոր ծրագիրը:
1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականից մոտ երեք ամիս հրավիրվել է Հանովեր հայկական համայնքի կողմից, ելույթներ ունցել Բերեմն և Քյոլն քաղաքներում (Գերմանիա):
Շուրջ ութ տարի եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և երգչախմբի մենակատար (հոգևոր համերգների ասմունքող-խմբագիր, դիրիժոր՝ Լորիս Ճգնավորյան): Հինգ տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դաստիարակության կենտրենի պատվերով պատրաստել, խմբագրել և ընթերցել է «Եվ ասե Աստված» հոգևոր ծրագիրը (Հանրային ռադիո), հաճախակի մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում կազմակերպվող հանդիսություններին և միջոցառումներին:
1993 թվականին Հայաստանի հեռուստատեսության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության հետ համատեղ նկարահանվել է «Արամ խաչատրյան» հինգմասանոց հեռուստատեսային ֆիլմում, որպես պատմիչ, խմբագիր և թարգմանիչ (ռեժիսոր Լ. Զիգարջյան): Փարիզի «ԱՅԲ», Մոնտեվիդեոյի «Կոմիտաս» ռադիոկայանների և Աբովյան քաղաքի «Աբովյան» հեռուստաընկերության համար պատրաստել է հոգևոր, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ որոնք առ այսօր հնչում են վերոհիշյալ հեռուստաընկերության եթերում: 1993-1999 թվականներին դասավանդել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանում և եղել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, Մոնթե Մելքոնյան հումանիտար համալսարանում մոտ յոթ տարի դասավանդել է «Հռետորական արվեստ», «Խոսքը եթերում», «Ռադիոժուռնալիստիկա» առարկաները: Դասավանդել է նաև ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում: 1996 թվականին «Քինգ ընդ ֆեմիլի-301» ձայնագրման ստուդիայի պատվերով պատրաստել է մանկական Աստվածաշունչ գրքի ձայներիզային տարերակը (ութ ձայներիզ) և «Եղիշե Չարենց- 1897, 1937, 1997» գիրք ձայներիզը (չորս ձայներիզ): 1994-2000 թվականներին ղեկավարել է Ավետիք Իսահակյանի հանրային գրադարանի ասմունքի խմբակը, որի սաները ասմունքի մրցութներում արժանացել են մրցանակների և դիպլոմների: 1996 թվականին Նաջարյանի սցենարով և Կոմիտասի դերակատարմամբ Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնում բեմադրվել է «Կոմիտասը մեր աչքերով» ներկայացումը, որի հիման վրա նկարահանվել է նաև ֆիլմ-ներկայացում (ռեժիսոր` Գառնիկ Մակարյան): Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը աշխատել ու տասը տարիների ընթացքում (1987-1997) որպես սցենարիստ-ռեժիսոր կազմակերպել է շուրջ ութսուն շնորհալի երեխաների ցուցահանդեսներ, մրցույթներ, մեծարման երեկոներ, գրական երաժշտական համերգներ: 2002 թվականից «Վեմ» ռադիոկայանում վարում է «Գանձասար» հոգևոր ծրագիրը և այլ հաղորդումներ:
2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002-2004 թվականներին Նաջարյանի ընթերցմամբ թողարկվել է Հովհաննես Թումանյանի «քսանչորս հեքիաթները», Էքզուպերիի «Փոքրիկ իշխանը» «Անդերսենի հեքիաթները» ձայնասկավառակները, «Մակար Եկմալյան՝ պատարագ և պատմական հուշարձաններ», «Սա Հայաստանն է» երկլեզու տեսաերիզները, «Այբբենարան», հայ մանուկների համար գիրք-ձայներիզները, Առակաց գիրքը, «Հայկական պոեզիան հինգերորդ դարից մինչև մեր օրերը» հայերեն անգլերեն ձայնասկվառակը (1-ին մաս), «Նոր կտակարան», իսկ Հայաստանի պարի պետական անսամբլի հետ պատրաստել է Մեծ Եղեռնի 90-ամյակին նվիրված, «Հայոց աշխարհիկ» պարային-գրական կոմպոզիցիան դասական պոեզիան (Հովհաննես Թումանյան, Համո Սահյան, Եղիշե Չարենց, Վահան Տերյան), Արևմտահայ պոեզիա, Դավթի սաղմոսները ձայներիզները:
2009 թվականին անձնական միջոցներով թողարկել է «Պարույր Սևակ անկեղծ ասած», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ընտրանին, Սայաթ Նովայի «տաղեր և երգեր» հայկական պոեզիայի անթոլոգիա հայերեն և անգլերեն տարբերակներով, և Կոմիտաս «հավերժի Ճամբորդը» ձայներիզները: 2009 թվականին ընթերցել է ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմի անգլերեն տարբերակը(ձայներիզ, 30 մաս): 2014 թվականին նկարահանել է «Կարոտի կռունկ» գողտրիկ ներկայացում-ֆիլմ նվիրված մեծն Կոմիտասին: 2014 թվականին «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդը» մոնոներկայացմամբ հանդես է եկել Գերմանիայում, Հունաստանում, Մոսկվայում, Տուլայում, Կալուգայում, Հորդանանում, Արաբական Էմիրություններում, Ավստրալիայում, Արցախում, Երևանում, Գավառում:
2015 թվականից դասավանդում է ԵՊՀ-ի «Մաս Մեդիա» գիտակրթական կենտրոնում: 2016 թվականից Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ է (նախագահ՝ Կարեն Գևորգյան): 2017 թվականին պատրաստել է Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի ձայներիզը ամբողջությամբ (տասնչորսուկես ժամ):
Հեռուստաֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 թվականին նկարահանվել է «Արամ Խաչատրյան» հեռուստաֆիլմում։
- Նկարահանվել է «Տաճար» ֆիլմում,«Սուրբ Էջմիածին» ֆիլմում՝ գլխավոր դեր:
- Մասնակցել է «Հիսուսը Նազարեթից» ֆիլմի կրկնօրինակմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում:
- Խաղացել է «Նեմեսիս» ներկայացման մեջ:
- 2003 թ. Փարիզի «Նարեկ Դուրյան» թատերախմբի կազմում, Թեհրանում «Նեմեսիս» ներկայացման մեջ խաղացել է դատավոր պատմիչի դերը:
- Նկարահանվել է Գևորգ Էմինի Էսսեի հիման վրա նկարահանված «Հավերժի ճամփորդը» ֆիլմի գլխավոր դերում:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 թվականին արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի անհատական արծաթե մեդալին:
- «Սայաթ Նովա-2000» համահայկական երգի փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի և դրամական պարգևի, որպես «Ելիր, ով հայ» հայրենասիրական երգի խոսքերի հեղինակ (կոմպոզիտոր Ավետիս Բերբերյան),
- 2002 թվականին հոգևոր աշխարհում մատուցած ծառայությունների համար արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հատուկ շնորհակալագրին:
- 2005 թվականին՝ տարվա լավագույն հաղորդավար-լրագրող
- 2005 թվականին՝ «Սայաթ-Նովա» մշակութային միության դիպլոմ
- 2005 թվականին՝ Տարվա լավագույն հաղորդավար-լրագրող
- 2006 թվականին՝ ՀՀ վաստակավոր արտիստ և լրագրող
- 2011 թվականին՝ Երևանի քաղաքապետի շնորհակալագիր
- 2012 թվականին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ
- 2013 թվականին՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
- 2013 թվականին՝ ՀՀ Սփուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ
- 2014 թվականին նկարահանել է «Կարոտի կռունկ» գողտրիկ ներկայացում-ֆիլմ նվիրված մեծն Կոմիտասին
- 2014 թվականին՝ ՀՀ սփուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի հավաստագիր
- 2015 թվականին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգիր
- 2015 թվականին՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունո պատվոգիր
- 2015 թվականին՝ «Համազգային վստահություն» խորհուրդ-Տարվա լավագույն հանրային ծառայող
- 2016 թվականին՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն «Գարեգին Նժդեհ» մեդալ
- 2016 թվականին՝ Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պատվոգիր
- «Քրիստոնեական Հայաստան-1700» միջոցառումների հանձնաժողովի կողմից արժանացել է առաջին կարգի դիպլոմի «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդը»- համերգ ներկայացման համար (սցենար երաժշտական և բեմի ձևավորում և Կոմիտասի դերակատարում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Ռադիոն դարձել է զվարճանքի լրատվամիջոց». Սարգիս Նաջարյան»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-05-26