Ռուբեն Ջաղինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Ջաղինյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1969(1969-04-28) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն
Կրթություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և ՈՒՀԱ-ի խաղացող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքarmfiilmacademy.am

Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյան (ապրիլի 28, 1969(1969-04-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), 2019 թվականից հանդիսանում է Հայաստանի Կինոակադեմիայի նախագահը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1987-1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1991-1994 թթ. Երևանի բժշկական ինստիտուտի (ԵրԲԻ) թիմի կազմում մասնակցել է ՈւՀԱ Բարձրագույն լիգայի խաղերին։ ԵրԲԻ թիմը երկու անգամ դարձել է Բարձրագույն լիգայի չեմպիոն։ Թիմի վերջին ելույթը եղել է 1994 թ։ «Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիրն է (1991 թ.) և գլխավոր տնօրենը (1991-2013 թթ.)։ 2013 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։ 2013 թ. մարտի 5-ին ընտրվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ 2019 թ.-ից հանդիսանում է Հայաստանի Կինոակադեմիայի նախագահը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Կինը՝ Թամարա Ջաղինյանը (Ասատրյան) ծնվել է Երևանում՝ 1979 թ.։ Ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, այնուհետև սովորել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ ստացել է իրավաբան-միջազգայնագետի որակավորում։

Ստեղծագործական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Ջաղինյանը մի շարք զվարճալի հեռուստածրագրերի («Հայկական տարբերակ» «Հայկական ռադիո»), հեռուստանախագծերի («100 տարբերակ», «Կարմիր, թե սև», «Հայաստանի համը», «Գարաժ»), գեղարվեստական կինոնկարների («Մեր բակը», «Մեր բակը-2», «Մեր բակը-3», «Տաքսի «Էլի լավ ա»», «Պահանջվում է միլիոնատեր»), վավերագրական ֆիլմերի («Հրաշագործի աշունը», «Դյադյա» Վալյա», «Մի լուսանկարի պատմություն», «Մեր քաղաքապետը», «Քարացած մեղեդի», «Պատգամ», «Քանի դեռ կամ»), երաժշտական նախագծերի («Երևան-Մոսկվա.տրանզիտ», «Երևան-Կիև. տրանզիտ», «Էրեբունի-Երևան»), երեխաների համար հեռուստանախագծերի («Մենք գիտենք, որ դու գիտես») և ֆէշըն շոուների (ISIS, «Սթայլ» նորաձևության տուն, «Fashion Jazz Quartet») պրոդյուսերն է։

2005-2009 թթ. թվականին՝ «Երևան» ամսագրի նախագծի ղեկավար։

Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է։

2006-2011 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենտ» կուրսի ղեկավարը։

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Եվրոպական կինոակադեմիայի անդամ։

Ռուբեն Ջաղինյանը հետևյալ նախագծերի գլխավոր պրոդյուսերն է՝

  • Գեղարվեստական կինոնկար «Մեր բակը» (1996)
  • Գեղարվեստական կինոնկար «Մեր բակը 2» (1998)
  • Վավերագրական կինոնկար «Քանի դեռ կամ» (2000)
  • Գեղարվեստական կինոնկար «Մեր բակը 3» (2006)
  • Երաժշտական նախագիծ «Երևան-Մոսկվա տրանզիտ» (2006)
  • Հեռուստանախագիծ «100 տարբերակ» (2006)
  • Տոնական միջոցառում «Հատուկ նշանակության երգեր»՝ նվիրված Հայկական ազգային բանակի տարեդարձին (2007)
  • Երաժշտական նախագիծ «Երևան-Մոսկվա տրանզիտ» (2007)
  • Միջոցառումների շարք «Էրեբունի-Երևան»՝ քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2007)
  • Վավերագրական կինոնկար «Մեր քաղաքապետը» (2008)
  • Միջոցառումների շարք «Հայկական ջազ 70»՝ ջազի տարվա շրջանակներում (2008)
  • Նորաձևությունների ցուցադրություն «Fashion Jazz Quartet» (2008)
  • Տոնական միջոցառումներ՝ նվիրված Հայկական ազգային բանակի օրվան (2009)
  • Գեղարվեստական կինոնկար «Տաքսի «Էլի լավ ա»» (2009)
  • Վավերագրական կինոնկար «Հրաշագործի աշունը» (2009)[2]
  • Վավերագրական կինոնկար «Դյադյա Վալյա» (2009)
  • Վավերագրական կինոնկար «Մի լուսանկարի պատմություն» (2009)
  • Վավերագրական կինոնկար «Քարացած մեղեդի» (2009)
  • Վավերագրական կինոնկար «Պատգամ» (2009)
  • Միջոցառումների շարք «Էրեբունի-Երևան»՝ Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2009)
  • Երաժշտական նախագիծ «Երևան-Կիև տրանզիտ» (2009)
  • Հեռուստանախագիծ «Կարմիր, թե սև» (2009)
  • Բալետ «Սպարտակ» (2009)
  • Միջոցառումների շարք «Էրեբունի-Երևան»՝ Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2010)
  • Հեռուստանախագիծ «Հայաստանի համը» (2010)
  • Հեռուստանախագիծ «Գարաժ» (2010)
  • Գեղարվեստական կինոնկար «Պահանջվում է միլիոնատեր» (2010)[3][4]
  • Օպերա «Աիդա» (2010)[5]
  • Արկածային կատակերգություն «Փեսացուն կրկեսից» (2011)[6]
  • Կատակերգություն «Poker AM» (2012)[7]
  • Մյուզիքլ «Սիրո կամուրջ» (2013)[8]
  • «Անահիտ» մուլտֆիլմ (2014)[9]
  • «Կյանք ու կռիվ» (2016)[10]
  • «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» (2017)[11]
  • Գեղարվեստական կինոալմանախ «Մեր երազանքի ճանապարհը» (2017)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին
  2. «Հրաշագործի աշունը» ֆիլմը հաղթել է մի շարք փառատոններում (Panorama.am)
  3. «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի մասին Բրավո.ամ կայքում
  4. «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի մասին «168 Ժամ» շաբաթաթերթում
  5. «Opera "Aida" - Sharmstore.am»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30 
  6. ««Փեսացուն կրկեսից» արկածային կինոկատակերգություն - Sharmholding.com/blog»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30 
  7. ««Poker AM» կինոկատակերգություն - sharmpictures.am»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 24 
  8. «Մյուզիքլ «Սիրո կամուրջ»» 
  9. ««Անահիտ» մուլտֆիլմ» 
  10. ««Կյանք ու կռիվ»» 
  11. ««Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»» 
  12. Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին
  13. Ռ. Վ. ՋԱՂԻՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ