Սայաթ-Նովայի պողոտա (Երևան)
40°11′01″ հս․. լ. 44°31′07″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Սայաթ-Նովայի պողոտա | |
---|---|
![]() Սայաթ-Նովայի պողոտան | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 1600[1] |
Սկիզբ | Մարշալ Բաղրամյան պողոտա |
Ավարտ | Չարենցի փողոց |
Սայաթ-Նովայի պողոտա, պողոտա Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականի հոկտեմբերի 27-ին մեծ երգչի անունը կրող երաժշտական դպրոցի մոտ տեղի է ունեցել Սայաթ-Նովայի հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո բացվել է նաև Սայաթ-Նովայի անվան նորակառույց պողոտան։
Պողոտայի ներկայիս վերջնամասը խորհրդային տարիներին ի պատիվ ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի կոչվել է Լերմոնտովի փողոց, որը Հայաստանի անկախացումից հետո միացվել է պողոտային՝ դառնալով նրա շարունակությունը[2]։
Հատող փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեք Մանուկյան փողոց
- Խանջյան փողոց
- Ավագ Պետրոսյան փողոց
- Նալբանդյան փողոց
- Աբովյան փողոց
- Տերյան փողոց
- Մարկ Գրիգորյան փողոց
- Մաշտոցի պողոտա
Հուշարձաններ, շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
- Սայաթ-Նովայի կիսանդրի (Երևան)
- Անի Պլազա հյուրանոց
- Երևանի պետական տիկնիկային թատրոն
- Հայաստանի երաժշտական ընկերություն
- Ավագ Պետրոսյանի հուշարձան
- Գրիգոր Հասրաթյանի հուշաքար (Երևան)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անի» հյուրանոցի ճակատի բարձրաքանդակը Սայաթ-Նովա փողոցում, հեղինակ՝ Երվանդ Գոջաբաշյան
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)
- ↑ Երևան քաղաքի փողոցների, պողոտաների, նրբանցքների, փակուղիների, անցուղիների, հրապարակների, զբոսայգիների, թաղամասերի (սկսած 1990 թվականից)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։
|