Երվանդ Գոջաբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երվանդ Գոջաբաշյան
Ծնվել էհուլիսի 14, 1939(1939-07-14) (82 տարեկան)
ԾննդավայրՀալեպ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1966)
Մասնագիտությունքանդակագործ
Երվանդ Գոջաբաշյան Վիքիդարանում
Yervand Gojabashyan Վիքիպահեստում

Երվանդ Արշակի Գոջաբաշյան (հուլիսի 14, 1939(1939-07-14), Հալեպ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Գոջաբաշյանը ծնվել է 1939 թվականին, Հալեպում։ 1946 թվականին Գոջաբաշյանների ընտանիքը հայերնադարձել է։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է հաստոցային և մոնումենտալ դեկորատիվ արվեստների բնագավառներում[1]։ 1967 թվականից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։

1980 թվականից բնակվում է Լոս Անջելեսում[2]։

Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[3], Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի փայտարվեստի թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծերունի», 1964, որձաքար, դիմաքանդակ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա
  • «Սրբուհի», 1965, դիմաքանդակ, սև տուֆ
  • «Զրույց», 1967, փայտ
  • «Աղավնի», 1967
  • «Հովվերգություն», 1967, փայտ
  • «Անուշ», 1969
  • Երևանի «Անի» հյուրանոցի ճակատի բարձրաքանդակ, 1970, կարմիր տուֆ
  • Դուշանբեի Արվեստի ինստիտուտի շենքի ճակատի բարձրաքանդակ, 1969-1970, կարմիր տուֆ
  • Թումանյանի կիսանդրին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի բակում, 1971
  • «Էմմա», 1973
  • «Պատանեկություն», 1973
  • «Շոպենի դիմաքանդակ», 1983
  • «Հավերժություն», 1983, Լոս Անջելես
  • «Նահատակվածի հիշատակը», 1984, Լոս Անջելես
  • «Մկրտության ավազանը», 1989, Լոս Անջելես
  • «Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալներ», «Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ թագավոր», 2001 (Սուրբ Էջմիածնի տաճարի նորակառույց մուտքի խորաքանդակներ)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմեն Առուստամյան . «Օրինակելի և ճշմարիտ արվեստի վկայություն» ( 2016 թ.): «Գարուն» ամսագիր, հ. 3, էջ 41- 43։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «երվանդ գոջաբաշյան :։ Մարդիկ Հայրենադարձության թանգարան»։ hayrenadardz.org։ Վերցված է 2019-06-14 
  3. «Годжабашян Ерванд»։ mamy.am։ Վերցված է 2019-06-14 (չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 160 CC-BY-SA-icon-80x15.png