Jump to content

Հայաստանի փայտարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի փայտարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՊարոնյան 2 և 4, Երևան, ՀՀ
ՀասցեՊարոնյան փողոց 2, Երևան+374-10-532461
Հիմնադրվել է1977
ՏնօրենՀենրիկ Սոլախյան
Կայքwooden-art.mus.am/am/
Քարտեզ
Քարտեզ

Հայաստանի փայտարվեստի թանգարան, հիմնադրվել է 1977 թվականին՝ փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի նախաձեռնությամբ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի և Հայաստանի վաստակավոր նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի աջակցությամբ։

Փայտարվեստի ստեղծագործությունները հավաքագրելուց, պահպանելուց և ցուցադրելուց բացի, թանգարանի գործունեության հիմնական նպատակն ու խնդիրն է զարգացնել, պահպանել և շարունակել ազգային փայտարվեստի հարուստ ավանդույթները[1][2]։

Այն հանդիսանում է Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական Արվեստների Թանգարանի մասնաճյուղը[3]։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերիերը ձևավորված է Գրիգոր Խանջյանի էսքիզներով, իսկ մետաղյա ձևավորումը՝ նկարիչ-դարբին Վարդան Օհանյանի։

Թանգարանի հավաքածուն կազմավորվել է կոլեկցիոներների և հեղինակների նվիրատվություններից, հետագայում՝ գիտարշավային նյութերի ու ձեռքբերումների շնորհիվ։ Թանգարանի հիմնական խնդիրներից է հավաքագրել, պահպանել, ցուցադրել փայտարվեստի նմուշներ և նպաստել ազգային փորագրության ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նպաստել արհեստների մշակույթի, մասնավորապես, փայտարվեստի վերականգնմանը։

Փայտարվեստի թանգարանը, միևնույն ժամանակ, յուրօրինակ դպրոց է, որտեղ մասնագիտական կրթություն են ստացել ցուցադրվող հեղինակներից շատերը։ Նրանց աշխատանքներից ձեռք են բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի որոշ թանգարաններ։

Ցուցադրությունը պայմանականորեն բաժանվում է երեք մասի՝

  • հնագույն մշակույթի բաժին
  • կիրառական արվեստի բաժին
  • քանդակի բաժին

Վերջին երկուսում ներկայացված են պրոֆ‎եսիոնալ քանդակագործների, նկարիչների և փայտի փորագրության վարպետների ժամանակակից ստեղծագործություններ։ Իսկ հնագույն մշակույթի բաժնում, արհեստների զարգացման պատմության և նրանց փոխներգործության լիարժեք պատկերման նպատակով փայտե առարկաների հետ մեկտեղ ցուցադրվում են նաև հարակից արհեստների նմուշներ։ Ցուցադրությունում ներկայացված են ինչպես հին փայտե առարկաներ, այնպես էլ ժամանակակից փորագրության և քանդակի նմուշներ[4]։

Միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կազմակերպվում են թեմատիկ և հեղինակային ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, դասախոսություններ[5]։

Կրթական-ուսուցողական ծրագրեր են իրագործվում ՀՀ մարզերում և Արցախում[5]։

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Պարոնյան 2 և 4 հասցեում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի Փայտարվեստի թանգարանի պաշտոնական կայքէջ».
  2. https://www.dasaran.am/ecult/ticket/about/id/53. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Երևանի թաքնված թանգարանները». urbanista.am. Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
  4. https://www.irazek.am/hy/museum/art-museum. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. 5,0 5,1 «Փայտարվեստի թանգարան». IZI Travel (հոլանդերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 1-ին.