Հովհաննես Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Բադալյան 
Հովհաննես Բադալյան
Hovhannes Badalyan.JPG
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Հովհաննես Համբարձումի Բադալյան
Ծնվել է դեկտեմբերի 15, 1924 (91 տարեկան)
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել է 2001, օգոստոսի 19
Երևան
Ժանրեր ժողովրդական
Մասնագիտություն երգիչ

Հովհաննես Համբարձումի Բադալյան (1924, դեկտեմբերի 15 - 2001, օգոստոսի 19), հայ երգիչ (տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում։ 1946-1949 թթ. սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականին ավարտել Երևանի կոնսերվատորիան: 1949-1954 թթ.՝ Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001 թթ.՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ։ 1982-2001 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Վախճանվել է Երևանում:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադալյանի երգացանկում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների (Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Արամ Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Նիկոլ Գալանդերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիվանու «Ազգ իմ») երգեր։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Երգել է հայ դասական և ժամանակակից հեղինակների, ժողովրդական, աշուղական երգեր, որոնց կատարումներն աչքի են ընկել քնարականությամբ, մեղեդային նուրբ ելևէջներով[1][2]:

Հովհաննես Բադալյանի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1961
  • Մովսես Խորենացի մեդալ, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 189. 
  2. Քայլենք Հովհաննես Բադալյանի հետքերով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]