Վերա Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Հակոբյան
Ծնվել էապրիլի 13, 1928(1928-04-13)
ԾննդավայրՓարաքար, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 24, 2017(2017-07-24)[1] (89 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի և ասմունքող
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Վերա Ամբակումի Հակոբյան (1928, ապրիլի 13, գյուղ Փարաքար-2017, հուլիսի 24[2], Երևան), հաղորդավար, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946-1951 թթ. սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Ուսումնառության տարիներին մասնագիտական դասընթացներ է անցել բեմական խոսքի վարպետներ Հրաչուհի Ջինանյանի և Հայկուհի Գարագաշի մոտ։ 1951 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում։ Հաղարդավարական աշխատանքին զուգահեռ զբաղվել է ասմունքով։

1980-ականներին կատարել է սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները։ 1972 թվականից Բելլա Դարբինյանի հետ Լիբանան մենահամերգի մեկնելուց հետո պարբերաբար համերգներով հանդես է եկել սփյուռքի հայաշատ համայնքներում՝ տարածելով հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը։ Հայաստանի ազգային ռադիոն, որի հետ կապված է եղել իր ամբողջ աշխատանքային գործունեությունը, նրա երկրորդ տունն է եղել։ Նրա անվան հետ է զուգահեռվում «Երևանն է խոսում» բառակապակցությունը[3]։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
  • 2013 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]