Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկուհի Գարագաշ (մայիսի 3, 1900(1900-05-03), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1973(1973-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։
1917 թվականին սովորել է Թիֆլիսի Օվի Սևումյանի ղեկավարած թատերական ստուդիայում, ապա Զուբալովի անվան ժողովրդական թատրոնի դերասանուհի[1]։ 1922-1924 թվականներին եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի դերասանուհի,
1924-1944 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի։ 1930 թվականից հանդես է եկել որպես ասմունքող։ 1944-1957 թվականներին բեմական խոսք է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Հայկական հեռուստատեսությամբ վարել է «Գյուլնազ տատի հեքիաթները» հաղորդաշարը[2]։
- Խամփերի, Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»
- Քալի, Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Սալոնե, Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
- Էմիլիա, Շեքսպիրի «Օթելլո»
- «Քրիստինե, Իբսենի «Նորա»
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|