Jump to content

Հրաչուհի Ջինանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչուհի Ջինանյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1919(1919-11-25)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 19, 2012(2012-09-19) (92 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1941)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրՀայաստանի հանրային ռադիո և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ամուսին(ներ)Հայկարամ Ութմազյան
Երեխա(ներ)Արթուր Ութմազյան
Պարգևներ և մրցանակներ

Հրաչուհի Ջինանյան (նոյեմբերի 25, 1919(1919-11-25), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 19, 2012(2012-09-19), Երևան, Հայաստան[1]), դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրաչուհի Ջինանյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Հրաչուհի Ջինանյանը ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 25-ին, Կոստանդնուպոլիսում։ 1925 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1936-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1941 թվականից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր։ Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002 թվականը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը։

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով։ 1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման։ 1984 թվականին ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում։ 2001 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացու մեդալով»։ 2003 թվականին արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մահացել է սիրված դերասանուհի Հրաչուհի Ջինանյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.