Արթուր Ութմազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Ութմազյան
Ծնվել էհունվարի 4, 1948(1948-01-04) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Հայկարամ Ութմազյան, մայր՝ Հրաչուհի Ջինանյան
Երեխա(ներ)Հրաչուհի Ութմազյան
Պարգևներ և մրցանակներՄովսես Խորենացու մեդալ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ և ՀՀ վարչապետի հուշամեդալ

Արթուր Հայկարամի Ութմազյան (հունվարի 4, 1948(1948-01-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2003

Պատմաբան, կուսակցական, պետական աշխատող Հայկարամ Ութմազյանի և դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչուհի Ջինանյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, բանասիրական ֆակուլտետը: 1968 թվականից՝ ԵԴԹ դերասան։

Լավագույն դերերից են՝ Մանչուկ (Մակայոնոկի «Հալածված առաքյալը», համամիութենական թատերական փառատոնի 1-ին մրցանակ, Մոսկվա, 1973), Բրուտոս, Տիբալտ (Շեքսպիրի «Հուլիոս Կեսար», «Ռոմեո և Ջուլիետ»), Ռուբեն Սևակ, Հիսուս (Զեյթունցյանի «Մեծ լռություն», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», վերջինը՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ 2000), Բանաստեղծ («Անվերջ վերադարձ», ըստ Պարույր Սևակի) և այլն։ Ասմունքով հանդես է եկել նաև արտերկրում. երկացանկում՝ Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի և այլոց գործերից[1]: Ա. Ութմազյանը բազմաթիվ տարիներ զբաղվել է ասմունքով՝ խոհական-պաթետիկ ոճով՝ կատարելով հայ դասականների ստեղծագործությունները: Համարվում է Երևանի Դրամատիակական թատրոնի առաջատար դերասաններից:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին