Jump to content

Բեմական խոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեմական խոսք, բեմից հնչող խոսք, գրական երկին բեմական մարմնավորում տալու հիմնական միջոցներից մեկը։

Թատրոնի պատմության ընթացքում բեմական խոսքը դիտվել է իբրև դերասանի վարպետության գնահատման գլխավոր չափանիշերից մեկը, սակայն տարբեր դարաշրջաններում չափանիշերը փոխվել են՝ ըստ թատրոնի ոճական ուղղությունների փոփոխության (անտիկ թատրոն, 17-18-րդ դարի ֆրանսիական դասական թատրոն, ուր բեմական խոսքը գրեթե անթերի էր, ռոմանտիկական թատրոն, ուր բեմական խոսքը կառուցվել է հուզական կտրուկ հակադրությունների վրա և այլն)։ 19-րդ դարի կեսերից, երբ ռեալիզմն իբրև ուղղություն հաստատվեց նաև թատրոնում, բեմական խոսքը սկսեց ավելի մոտենալ խոսակցական լեզվին և առաջնահերթ կարևորություն ստացավ գործող անձի բնավորությունը, ներաշխարհը, հոգեբանությունը բացահայտելու պարագան։ Դրա շնորհիվ հարստացավ ինտոնացիայի արտահայտչական հնարավորությունների պատկերացումը[1]։

Բեմական խոսքի տեսության մեջ կարևոր էին Կոնստանտին Ստանիսլավսկու դատողությունները՝ «Խոսել նշանակում է գործել», «Խոսքի գործողություն»[1]։

Բեմական խոսքը հայկական թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական խոսքը հայկական թատրոնում սկսել է մշակվել 19-րդ դարի 60-ական թվականներից՝ Պետրոս Ադամյանի, Ազնիվ Հրաչյայի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի ստեղծագործություններում։ Հետագայում զարգացավ Վահրամ Փափազյանի, Իսահակ Ալիխանյանի, Հովհաննես Զարիֆյանի, Հասմիկի, Սաթենիկ Ադամյանի, Օլգա Գուլազյանի, Արուս Ոսկանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի և ուրիշների շնորհիվ[1]։

Բեմական արվեստի ճյուղերից է ասմունքի արվեստը, որի ներկայացուցիչն է Սուրեն Քոչարյանը («Կենդանի խոսքի ոլորտներում» գիրքը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 26 — 208 էջ. — 5000 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 385