Ինտոնացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտոնացիա (լատին․՝ intono - բարձր արտասանել), ելևէջավորում, հնչերանգ, խոսքի հուզական-իմաստային երանգավորման միջոց։ Բանավոր խոսքում ստեղծվում է ըստ ձայնի բարձրnւթյան, արագության, դադարների, լարվածության, գլխավոր իմաստակիր բառերի ուժգին շեշտադրման, բացականչման, հարցման և այլն։ Գրավոր խոսքում ինտոնացիան արտահայտվում է բառերի համապատասխան դասավորությամբ ու կետադրությամբ։ Ինտոնացիան կարևոր տեղ ու դեր ունի գեղարվեստական խոսքում։ Հաճախ կատարում է իմաստազատիչ դեր։ Երաժշտության մեջ. ձայնելևէջ․

  1. երաժշտական երկի ինքնուրույն արտահայտչականություն ունեցող ամենափոքր մասնիկ։
  2. Երաժշտության հնչման ընթացքում տոների հարաբերակցությունը և կապը ըստ բարձրության (առնչվում է ռիթմին)։
  3. Երաժշտության հուզական բովանդակության արտահայտման ձև։
  4. Հնչյունների բարձրության ճշգրիտ տարբերակման որակը («մաքուր» կամ «ոչ մաքուր» ինտոնացիա նշանակում է հնչյունների բարձրության ճիշտ կամ սխալ արտաբերում)։
  5. Ընդհանրապես՝ մեղեդային դարձվածք, մեդեդու մասնիկ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 359