Սուրեն Քոչարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Այս հոդվածը Սուրեն Քոչարյանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Քոչարյան (այլ կիրառումներ)։
| Սուրեն Քոչարյան | |
|---|---|
էստրադայի արտիստ, ասմունքող | |
| Ծնվել է | 1904 օգոստոսի 23 |
| Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստան |
| Մահացել է | սեպտեմբերի 29, 1979 (տարիքը 75) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Սուրեն Հովակիմի Քոչարյան (սեպտեմբերի 5 (18), 1904 կամ օգոստոսի 23, 1904[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 9, 1979[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող։ ՀԽՍՀ (1945) և ՌԽՖՍՀ (1967) ժողովրդական արտիստ։ Արժանացել է ԽՍՀՄ (Ստալինյան մրցանակ 1951), ՀԽՍՀ պետական մրցանակների (1975) , պարգևատրվել «Պատվո նշան» շքանշանով։
Կյանք ու գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Քոչարյանը ծնվել է 1904 թվականին, Թիֆլիսում։ Թատերական կրթությունը ստացել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում (1921-1925)։ 1925-1932 թվականներին՝ Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն) դերասան։
Դերերից են՝
- Ֆուրմանով՝ Ֆուրմանովի «Խռովություն»
- Վասկա Պեպել՝ Մաքսիմ Գորկու «Հատակում»,
- Կակուլի՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
- Գիժ Մոզի՝ Սունդուկյանի «Քանդած օջախ»,
- Վիշնևսկի՝ «Եկամտավոր պաշտոն»,
- Քարյան՝ «Ցասում»։
Ասմունքի արվեստին ամբողջությամբ նվիրվել է 1932 թվականից։ 1939 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ Մոսկվայում առաջին անգամ հանդես է եկել հայ արվեստի մոսկովյան տասնօրյակի ժամանակ (ծրագրում՝ «Սասունցի Դավիթ»)։ Ստեղծել է ավելի քան երեք տասնյակ գրական կոմպոզիցիա (հայերեն և ռուսերեն)։
Ստեղծագործական նախասիրությունը գրական նշանավոր երկերի ասմունքն էր, որոնք Քոչարյանի խաղացանկում պահպանվել են տասնյակ տարիներ։
- Շոթա Ռուսթավելի, «Ընձենավորը»
- Բոկաչչո, «Դեկամերոն»
- Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի»
- Հոմերոս, «Ոդիսական»
- Շեքսպիր, «Հանուն հայրենիքի» - Կոմպոզիցիա
- Լև Տոլստոյ, «Կրեյցերյան սոնատ»
- Գաբրիել Սունդուկյան, «Մակակո» - ըստ «Վարինկի վեչերը» պատմվածքի
- Բորիս Պոլևոյ, «Ոսկի»
- «Հայ ժողովրդական հեքիաթները»
- «Հազար ու մեկ գիշեր»:
Ասմունքի տաղանդավոր վարպետին հավասարապես մատչելի էին և Շեքսպիրի վեհաշունչ խոսքը, և Լև Տոլստոյի հոգեբանական թափանցումները, և Խաչատուր Աբովյանի արարատյան բարբառը, և Սունդուկյանի թիֆլիսահայերենը, և Թումանյանի, Չարենցի և ռուս ժամանակակից գրողների ոճն ու լեզուն։ Քոչարյանի ասմունքի գերիշխող հնչերանգը պատմողականն է, գլխավոր սկզբունքը՝ կերպարների անձնավորումը հնչող խոսքի և դիմախաղի միջոցով։ Քոչարյանը իր արվեստով ստեղծել է «մի դերասանի թատրոն»[3]։ Քոչարյանի ասմունքային վերջին ծրագիրն էր «Հայ ժողովրդական հեքիաթները» (ՀԽՍՀ պետական մրցանակ 1975 թ.)։
Մահացել է Մոսկվայում 1979 թվականին, թաղված է Երևանում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենդանի խոսքի ոլորտներում, [Երևան], 1963
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Խորհրդային քուրդ գրողներ։ Անթոլոգիա.- Երևան։ Պետհրատ, 1936.- 154, 1 չհ. էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 2,0 2,1 Кочарян Сурен Акимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Սուրեն Քոչարյանի «մեկ դերասանի թատրոնը»». art-collage.com. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ. Հախվերդյան, Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959
- Алянский Ю., Сурен Кочарян, Москва 1983 (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրեն Քոչարյան Արխիվացված 2020-10-27 Wayback Machine
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Քոչարյան» հոդվածին։ |
| ||||||||||||
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Օգոստոսի 23 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1979 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի դերասաններ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայ ասմունքողներ
- Հայ դերասաններ