Սաթենիկ Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաթենիկ Ադամյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1875(1875-09-17)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 17, 1915(1915-07-17) (39 տարեկանում)
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Սաթենիկ Արտեմի Ադամյան (1875, սեպտեմբերի 17, Թիֆլիս - 1915, հուլիսի 17, Բաքու), հայ դերասանուհի։ Նարոդնիկ Թամար Ադամյանի (1862-1888) քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Թիֆլիսի Սուրբ Նունեի դպրոցում և իգական առաջին գիմնազիայում։ Բեմ է բարձրացել 1897 թվականին Բաթումիում։ 1898 թվականին հրավիրվել է Բաքվի հայկական թատերախումբ։ 1901-1903 թվականներին սովորել է Պետերբուրգի դրամատիկ դասընթացներում։ 1908 թվականին Թիֆլիսում Գ. Ավետյանի հետ կազմակերպել է թատերախումբ։ Տարբեր թատերախմբերի հետ շրջանցել է Կովկասի հայաշատ քաղաքներում, Թուրքիայում, Բուլղարիայում։ Վերջին 1914-1915 թվականների թատերաշրջանում խաղացել է Բաքվում։ Քնարադրամատիկ դերերի լավագույն կատարողներից էր, օժտված կերպարը հոգեբանորեն վերլուծելու հակումով։ Բանաստեղծական ներշնչանքով է կերտել Սեդայի կերպարը («Հին աստվածներ»)։ Դերերից են Սուսան, Սոնա («Նամուս», «Չար ոգի»), Լարիսա («Անօժիտը»), Նատաշա («Հատակում»), Օֆելյա («Համլետ»), Լիգիա («Յո՞ երթաս») և այլն։ Մահացել է 1915 թվականին 40 տարեկանում[1][2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քալանթար Ե., Սաթենիկ Ադամյան, Ե., 1970։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 11-12։
  2. Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։