Թամար Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամար Ադամյան
Ծնվել է1862
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 31, 1888(1888-12-31)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՎրաստան
Ազգությունհայ
ԿրթությունԳայանյան օրիորդաց դպրոց
Մասնագիտությունհեղափոխական և ուսուցչուհի

Թամար Ադամյան Արտեմի (1862, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 31, 1888(1888-12-31), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ նարոդնիկ, մանկավարժ։ Դերասանուհի Սաթենիկ Ադամյանի (1875-1915) քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ծննդավայրի Գայանյան օրիորդաց դպրոցը, իգական գիմնազիան։ Անդամակցել է ծննդավայրի ինտերնացիոնալ խմբակին, որը սերտ կապեր ուներ «Նարոդնայա վոլյա» նարոդնիկական կազմակերպության հետ։ 1882 թվակականին Պետերբուրգի կանանց Բեստուժևյան բարձրագույն դասընթացների ուկնդիր էր, 1883 թվականին՝ Մոսկվայի «Հայրենասերների միության» կազմակերպության անդամ նարոդնիկական խմբակների կազմակերպիչ։ 1884 թվականից դասավանդել է Անդրկովկասի հայկական դպրոցներում։ Մահացել է ծննդավայրում 1888 թվականին 26 տարեկանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 10-11։