Ասատուր Փաշայան
Արտաքին տեսք
Ասատուր Փաշայան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Դամասկոս, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1966) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների թեկնածու (1979) |
Մասնագիտություն | քիմիկոս և պատմաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Փաշայան |
Ասատուր Ալեքսանդրի Փաշայան (նոյեմբերի 21, 1944, Դամասկոս, Սիրիա), հայ քիմիկոս, բնագիտության պատմաբան։ Քիմիական գիտությունների թեկնածու (1979):
Ալեքսանդր Փաշայանի որդին, Արարատ Փաշայանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատ Փաշայանը ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 21-ին Դամասկոսում, հայ լեզվաբան-մանկավարժ, հասարակական գործիչ Ալեքսանդր Փաշայանի ընտանիքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1966 թվականից աշխատել է ԵՊՀ-ում, ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1993 թվականից՝ ՀՀ կրության և գիտության նախարարության ԲՈւՀ-ում։
Աշխատանքները վերաբերում են ալիլային և պրոպարգիլային համակարգերի ուսումնասիրմանը, 19-րդ դարի հայկական քիմիայի պատմությանը, XV—XIX դարերի տիտղոսավոր հայերի կենսագրություններին, արցախցի Պըլը Պուղու կյանքին և գործին[1][2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 19-րդ դարի քիմիան հայ բնագետների աշխատություններում, Երևան, 1992։
- Տիտղոսակիր հայեր։ XV-XIX դարեր, Երևան, 2001։
- Մխիթարյանների բնագիտական հրատարակությունները ԺԸ-ԺԹ դարերում, «Բազմավեպ», 2001, 1-4, էջ 333-351։
- Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Երևան, 2002։
- Թասդ բեր, ՎՄՎ Պրինտ, 2006։
- Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2014, 184 էջ[3][4]։
- Սերգեյ Փարաջանով, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2018, 160 էջ։ ISBN 978-5-8084-2310-7[5]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
- ↑ Զաքարյան, Անուշավան (2015) Ասատուր Փաշայան. Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2014, 184 էջ. Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 292-294. ISSN 0135-053(չաշխատող հղում) 6
- ↑ Փաշայան, Ասատուր Ալեքսանդրի (2014). Ֆրանց Վերֆելի "Մուսա լեռան քառասուն օրը". VMV-Print. ISBN 9789939602660.
- ↑ «Սերգեյ Փարաջանով». publishing.ysu.am. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասատուր Փաշայան» հոդվածին։ |