Պըլը Պուղի
Պըլը Պուղի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1731 |
Ծննդավայր | Ավետարանոց |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1810 (79 տարեկան) |
Մահվան վայր | Շոշ,Արցախ |
Գերեզման | Շուշի |
Մասնագիտություն | ծաղրածու |
Պըլը Պուղի (բառացի՝ խենթ-Պողոս, 1731, գյուղ Ավետարանոց (Ասկերանի շրջան)-1810), ղարաբաղցի զվարճախոս-առակախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պըլը Պուղին ծնվել է Արցախի Ավետարանոց գյուղում: Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի՝ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։ Պըլը Պուղին հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Առաջինը Մակար Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պըլը Պուղու 189 զվարճախոսություն ու առակ և 1883 թվականին տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը- Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ (Ս․ Իսրայելյան, Մ․ Գրիգորյան-Սպանդարյան)։ Տպագրվել են նաև Պըլը Պուղու նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ[1]։ Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական առողջ միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանահյուսությանը համաձայն՝ Պըլը Պուղիի աճյունը գտնվում է Շոշ և Մխիթարաշեն գյուղերի արանքում տեղակայված քարանձավում, և այդտեղ էլ, 1976 թվականին կառուցվեց Վարանդայի Մելիք Շահնազարի պալատական ծաղրածուի՝ Պըլը Պուղու հուշաքարը:
- Պըլը Պուղու անունով բազմաթիվ նյութեր են պահպանվում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և այլուր[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Խանզադյան Սերո Նիկոլայի (1988)։ Պըլը-Պուղի: Զրույցներ : [Դպրոցական բարձր տարիքի համար] (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807700285
- ↑ «AV Production - Պըլը Պուղի»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-01
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայ ժողովրդական բանահյուսություն», «Գիտելիք», 1979:
- «Պըլը Պուղի», Մակար Բարխուդարյանց, Վաղարշապատ, 1904:
- «Հայկական ազգագրության եւ բանահյուսություն»: Հատոր 2, Երևան, 1971:
- «Ղարաբաղցի կատակախոս Պըլը Պուղի», Ս․ Իսրայելյան, Երևան, 1956:
- «Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսություն», Մ. Գրիգորյան-Սպանդարյան, Երևան, 1971: