Արարատ Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ Բարսեղյան
Ծնվել է փետրվարի 5, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:5|2|0}})
Ծննդավայր Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է նոյեմբերի 8, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:8|2|0}}) (74 տարեկանում)
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան, դրամատուրգ և թատերագետ
Աշխատավայր Բաքվի հայկական պետական թատրոն, Պատանի հանդիսատեսի թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն
Անդամություն ԽՍՀՄ Գրողների միություն

Արարատ Մովսեսի Բարսեղյան (1913 փետրվարի 5, Բաքու - 1987 նոյեմբերի 8, Երևան)[1], հայ դրամատուրգ, թատերագետ, դերասան, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ 1930 թվականին ավարտել է Բաքվի թիվ 44 հայկական միջնակարգ դպրոցը։ 1931-1940 թվականները խաղացել է Բաքվի Հայկական պետական թատրոնում։ Խաղացել է նաև Աշտարակի, Երևանի պատանի հանդիսատեսի, Էջմիածնի, Երևանի Գ.Սունդուկյանի անվան, Երաժշտական կոմեդիայի և Ամո Խարազյանի անվան թատրոններում։

1934 թվականին զբաղվել է դրամատուրգիայով։ Նրա «Կամո» պիեսը 1937 թվականին ՀԽՍՀ լավագույն պիեսների մրցանակաբաշխությունում շահել է երկրորդ կարգի մրցանակ։ Մրցանակների են արժանացել նաև նրա «Հայ կինը» (1943), «Սիրո հովիտ» (1955), «Վարդենիկ» (1973) դրամաները։

Անդրկովկասի թատրոնները բեմադրել են նրա «Կամո» (1937-1964), «Հայ կինը» (1943-1950), «Կռվածաղիկ» (1944-1960), «Քեզ դժվար է մոռանալ» (1948-1951), «Փակ դռներ» (1946-1965), «Ծնունդ» (1945-1960), «Սիրո հովիտ» (1955-1960), Լուսիկ Լիսինյան (1956-1969), «Ընդհանուր բաղնիք» (1965-1968), «Ազնիվ սրտերի աշխարհում» (1961), «Պըլը-Պուղի» (1962-1974), «Տաճատ Համազասպովիչը հուզված է», «Անոնիմ նամակ» (1973-1974), «Պոկված կրունկներ» (1975) պիեսները։

Ռուսերեն լույս է տեսել «Сломанный каблук» (Մոսկվա, 1979)[2] և պիեսների ժողովածու «Мозаика любви» (Մոսկվա, 1983

Մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Խաղաղության կայարանը» պիեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1951, 186 էջ։
  • Բարեկամները (պիես), Երևան, ՀԽՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1952, 34 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք չորրորդ (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Ծնունդ» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1955, 466 էջ։
  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Մեր հացը» պիեսը), Երևան, ժողստեղծագործության ռեսպուբլիկական տուն, 1955, 167 էջ։
  • Դրամատիկական երկեր, Երևան, Հայպետհրատ, 1958, 367 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք 5 (գրքում տեղ է գտել Ա. Բարսեղյանի «Լյուսի Լիսինյան» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
  • Լևոն Երամյան', Երևան, Հայպետհրատ, 1962, 91 էջ։
  • Արտավազդ Փաշայան, Երևան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
  • Պըլը-Պուղի (կոմեդիա), Երևան, Հայպետհրատ, 1963, 67 էջ։
  • Հովսեփ Ոսկանյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1968, 100 էջ։
  • Օրի Բունիաթյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 108 էջ։
  • Ալեքսանդր Հովհաննիսյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1971, 132 էջ։
  • Աստղիկ Երամյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1972, 88 էջ։
  • Աշոտ Ներսիսյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, «Հայաստան», 1975, 73 էջ։
  • Վարդենիկ (պիեսների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1981, 224 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 218։
  2. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», էջ 102-103։