Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աստղիկ Միսաքի Երամյան (Աստրա Երամյան , նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4 ), 1897 [ 1] [ 2] , Աբասթուման , Ախալցխայի գավառ , Թիֆլիսի նահանգ , Ռուսական կայսրություն [ 1] [ 2] - օգոստոսի 6 , 1979 (1979-08-06 ) [ 2] , Լենինական , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ [ 2] ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961)։
Լևոն Երամյանի կինը։
Աստրա Երամյանը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 25 -ին։ Բեմական գործունեությունն սկսել է 1915 թվականին Թիֆլիսում ։ 1915 թվականվից աշխատել է Զուբալովի ժողովրդական տան և Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոններում[ 3] ։ Հանդես է եկել նաև օպերետներում։ Բաքվի հայկական (1924-1949) և Լենինականի Մռավյանի անվան (1950-1962) թատրոններում խաղացել է բնութագրական ն դրամատիկական դերեր։ Հյուրախաղերով շրջագայել է Թավրիզում (1917), Կոստանդնուպոլսում (1921), Փարիզում (1928)։ Հայտնի է որպես հայկական դասական խաղացանկում խարակտերային, ռեալիստական, վառ ազգային կերպարների մարմնավորող[ 3] ։
Թաղված է Գյումրու քաղաքային գերեզմանատան պանթեոնում։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան : Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 2005. — հատոր 1. — էջ 374.
↑ 3,0 3,1 «Астра Ерамян» . Кино-Театр.РУ . Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին .
Արարատ Բարսեղյան , Աստղիկ Երամյան, Ե․, 1972 ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 540 )։