Ալեքսանդր Հովհաննիսյան (դերասան)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1895 ապրիլի 24 |
Ծննդավայր | Բաքու |
Մահացել է | մայիսի 15, 1949 | (տարիքը 54)
Մահվան վայր | Բաքու |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ալեքսանդր (Սաշա) Անդրեասի Հովհաննիսյան (ապրիլի 24 (մայիսի 6), 1895, Բաքու - մայիսի 15, 1949, Բաքու), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1940)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է սիրողական, 1914 թվականից՝ Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի խմբերի ներկայացումներին։ 1918 թվականին եղել է Բաքվի կոմունայի պաշտպաններից, ապա անցել է Պարսկաստան՝ միացել Արմեն Արմենյանի թատերախմբին։ 1921 թվականին վերադարձել է Բաքու, աշխատել նաև Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի քաղլուսվարի, Երևանի հեղափոխության թատրոններում։ 1925-1949 թվականներին եղել է Բաքվի հայկական թատրոնի առաջատար ուժերից, դրամատիկական տաղանդով, նուրբ հումորով օժտված արտիստ։ Խաղացել է դրամատիկական և բնութագրական դերեր[1]:
Լավագույն դերակատարումներից են՝
- Պեպո՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
- Զիմզիմով, Փարսիդ՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Ռուստամ, Բարխուդար, էլիզբարով (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»)
- Օթար բեկ՝ Ցուժին-Սումբատովի «Դավաճանություն»
- Քաղաքագլուխ՝ Գոգոլի «Ռևիզոր»
- Օթելլո՝ Շեքսպիրի «Օթելլո»
- Շահնազար՝ Զաբարլիի «Յաշար»
- Մելիք աղա՝ Վաղարշ Վաղարշյանի «Օղակում»
- Ասլան ամի՝ Վաղարշյանի «Վանքաձոր»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005