Հովսեփ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Հովսեփ Ոսկանյան
Ծնվել է փետրվարի 12, 1883(1883-02-12)
Ծննդավայր Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է նոյեմբերի 22, 1939(1939-11-22) (56 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան
Ամուսին(ներ) Արուս Ոսկանյան

Հովսեփ Ոսկանյան (փետրվարի 12, 1883(1883-02-12), Բաքու, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1939(1939-11-22), Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ: Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1931):

Արուս Ոսկանյանի ամուսինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ. Ոսկանյանը 1902 թ.-ին ընդունվում է Մոսկվայի ֆիլհարմոնիական դպրոց։ Աբելյան-Արմենյան թատերախմբի կազմի մեջ հանդես է եկել Կոստանդնուպոլսում։ Հենց այստեղ էլ Ոսկանյանն ամուսնացել է Արուսյակ Դարպասյանի՝ նույն ինքը Արուս Ոսկանյանի հետ։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Թիֆլիսում և Բաքվում[1]: Ոսկանյանը նպաստել է օպերետային ժանրի տարածմանը Անդրկովկասում: Կազմակերպել է մի շարք թատերախմբեր, շրջագայել Անդրկովկասում, Ռուսաստանում:

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրապետ աղա՝ «Ազրայիլ»
  • Տոկերամո՝ «Թայֆուն»
  • Շտոկման՝ «Դոկտոր Շտոկման»
  • Բելուգին՝ «Բելուգինի ամուսնությունը»
  • Քաջ Նազար՝ «Քաջ Նազար»
  • Օթելլո՝ «Օթելլո»
  • Սերգեյ-բեկ՝ «Նամուս»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարսեղյան Ա., Հովսեփ Ոսկանյան, Ե., 1968:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967