Jump to content

Գայանե Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Բարսեղյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2, 1949(1949-04-02) (75 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։
ՄասնագիտությունՕպերային երգչուհի, բեմադրիչ-ռեժիսոր
ԱշխատանքԳլենդելի «AABC TV» հեռուստաալիքի, դասական արվեստը ներկայացնող՝ «NARCISSUS TV » հաղորդաշարի հեղինակ և վարող
Աշխատավայր«Հայ-Ամերիկյան՝» երաժշտա-թատերական միության փոխնախագահ։
«HYASA CENTER» կենտրոնի՝ երաժշտա - թատերական բաժնի ղեկավար։
Ծնողներհայր՝ Արարատ Բարսեղյան, մայր՝ Ադելաիդա Մկրտչյան

Գայանե Արարատի Բարսեղյան (ապրիլի 2, 1949(1949-04-02), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, բեմադրիչ-ռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Բարսեղյանը ծնվել է Էջմիածինում, արվեստագետների ընտանիքում։ Հայրը՝ Արարատ Բարսեղյան (1913-1987), դրամատուրգ, թատերագետ, դերասան, ԽՍՀՄ գրողների միության անդամ, մայրը՝ Իդա Մկրտչյան (1914-1997), դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ[1]։

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը՝ Գոհար Գասպարյանի դասարանը և Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ (Մոսկվայի ԳԻՏԻՍ-ի)՝ Երաժշտական թատրոնի ֆակուլտետի, երաժշտական թատրոնի ռեժիսուրա բաժինը։

Երկար տարիներ աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որպես առաչնատար երգչուհի, բեմադրիչ-ռեժիսոր, փոխտնօրեն[1]։

Հանդիսացել է «Թեքեյան մշակութային միության» արվեստի բաժնի տնօրեն,«Արտասահմանյան Երկրների Հետ Մշակույթային Համագործակցության Հայկական Ընկերության» հասարակական կազմակերպության «Հայաստան-ԱՄՆ» և «Հայաստան-Շվեդիա», բարեկամական խմբերի՝ անդամ։

Ներկայացումներ է բեմադրել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, նկարահանվել է ֆիլմերում։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-90 թթ․-ականներին, հայաստանյան մշակութային կյանքում հնչեղ էր օպերային երգչուհի, ռեժիսոր Գայանե Բարսեղյան անունը։

Դերերգեր

1994-99 թթ.օպերային թատրոնի փոխտնօրեն աշխատած տարիներին, Գայանե Բարսեղյանն աշխատել է մեծանուն երգչուհի՝ Գոհար Գասպարյանի հետ։ Գայանե Բարսեղյանին վստահվել են նորաբաց Միքայել Թավրիզյանի (Հայելապատ սրաh) անվան կամերային դահլիճի, տնօրենի և բեմադրիչ-ռեժիսորի պաշտոնները։ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կազմում մասնակցել է բազմաթիվ հյուրախաղերի՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Միջին Արևելքի բազմաթիվ քաղաքներում։ Ներկայացումներ է բեմադրել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Մ․Թարիվերդիևի՝ «Սպասում», Ջ․Կ․ Մենոտտի՝ «Հեռախոսը», Յ․Ս․ Բախի՝ «Սուրճի կանտատը», Դ․Շոստակովիչի՝ Ռայոկը», նաև բազմաթիվ համերգներ։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրել է՝ Ա․Այվազյան-Գ․Երիցյանի «Ուշ լինի-նուշ լինի», Ա․Բարսեղյանի «Արցախ, իմ սեր»,«Պըլը Պուղի» երաժշտական կոմեդիաները[1]։

Գայանե Բարսեղյանի գործունեությունն արժանացել է բազմաթիվ հանրաճանաչ արվետագետերի և քաղաքական գործիչների բարձր գնահատականին․

«Հայելապատ սրահն» արդեն դարձել է սիրված երաժշտական վայր, որովհետև հանձին երգչուհի և ռեժիսոր Գայանե Բարսեղյանի՝ ունի գիտակ ղեկավար,երիտասարդ ստեղծագործողների ամուր կազմ և գնալով աճող հանդիսատես»։
«Ողջունելիի է «Հայելապատ սրահի» ստեղծումը։ Իր գործի գիտակ,հանրաճանաչ երգչուհի և ռեժիսոր Գայանե Բարսեղյանի հմուտ ղեկավարության շնորհիվ այն դարձել է մշակութային հետաքրքիր հաստատություն»։
«Ինձ չափազանց ուրախացնում է մեր թատրոնի երիիտասարդ երգիչ-երգչուհիների արդեն ավանդույթ դարձած մասնակցությունը «Հայելապատ սրահի» ներկայացումներին,որը սիրով ու վարպետորեն է ղեկավարում Գայանե Բարսեղյանը»։
« ... В Зеркальный зал Оперы, еще одном источнике света и тепла в блокадном Ереване, однажды пригласила меня театральный режиссер и советник благотворительного общества армянской диаспоры «Культурный союз Текеян» красавица Гаянэ Барсегян. Вместе с худруком Оперы, тенором Тиграном Левоняном она организовала в феврале 1993 года два концерта молодых исполнителей в сопровождении камерного оркестра Оперы․ Публика состояла в основном из консерваторской профессуры, в том числе учителей тех самых молодых певцов и певиц, каждого и каждую из которых представлял слушателям сам Тигран Левонян. Он говорил на армянском, перевод на ушко мне обеспечивала Гаянэ»․
«МОЯ МИССИЯ В АРМЕНИИ․ 1992-1994 Воспоминания первого посла России»։
- В․ П․ Ступишин

Ստեղծագործական գործունեությունը ԱՄՆ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թ․ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հիմնվել և գործունեություն է ծավալել Գլենդելում՝ ապրելով բուռն ստեղծագործական ու հասարակական կյանքով։ Կազմակերպել է բազմաթիվ համերգներ և հյուրախաղեր, այդ թվում՝ մեծն մաեստրո խմբավար՝ Հովհաննես Չեքիջյանի, համաշխարհային օպերային աստղ՝ Բարսեղ Թումանյանի համերգները նաև՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղերը։ Հայ-ամերիկյան երաժշտա-թատերական միության փոխնախագահն է, «HYASA CENTER» կենտրոնի երաժշտա - թատերական բաժնի ղեկավարը[1]։ Հանդիսանում է Գլենդելի «AABC TV» հեռուստաալիքի «NARCISSUS TV» հաղորդաշարի հեղինակ և վարող։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Ազգային օպերային թատրոնի մեներգչուհու, փոխտնօրենի հուշերն ու ամերիկյան գործունեությունը».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]